Հասարակական10:46, 12 Նոյեմբեր 2015
Դերասանուհի Սերրա Յըլմազ. «Այո, ես թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ»:

Ամերիկյան «Parts Unknown» հաղորդման շրջանակներում թուրքական ինքնության և Թուրքիայի հայերի մասին հնչած տեսակետներն ակտիվ քննարկումների առիթ են դարձել Թուրքիայում: Հաղորդման հեղինակ, հայտնի ամերիկացի խոհարար Էնթոնի Բուրդենը եթերում հյուրընկալել է թուրք դերասանուհի Սերրա Յըլմազին: Եթերի ընթացքում դերասանուհին ասել է. «Այո, ես թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ»: Այս արտահայտությունը թուրքերի կողմից բուռն արձագանքի և քննադատությունների առիթ է հանդիսացել:
Իսկ թուրքական «Hurriyet» պարբերականի սյունակագիր Ջենգիզ Սեմերջիօղլուն նոյեմբերի 11-ի իր հոդվածում ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա: Սեմերջիօղլուն ընդգծել է, որ «CNN International»-ի նշված հաղորդման մեջ մեկ այլ, շատ ավելի կարևոր կարծիք է հնչել և հարկ է, որպեսզի այն ավելի մեծ ուշադրության արժանանա: Խոսքն այն մասին է, որ «Parts Unknown»-ի շրջանակներում Բուրդենը մի ստամբուլաբնակ հայ արհեստավորի հարցրել է, թե ինչպես է նա պատկերացնում հայերի ապագան Թուրքիայում: Այս հարցին Թուրքիայի հայ քաղաքացին պատասխանել է. «Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, շուտով Թուրքիայում ոչ մի հայ երիտասարդ չի մնա, բոլորը կթողնեն այս երկիրը, կհեռանան»:
Ըստ «Hurriyet»-ի թղթակցի՝ սա շատ ավելի կարևոր և մտածելու տեղիք տվող հանգամանք է, քան թուրք դերասանուհու արտահայտություն:
«Եթե որևէ իտալացի ասի, որ ինքն իտալացի է, բայց դա իր մեղքը չէ, բոլոր իտալացիները կծիծաղեն ու կանցնեն: Եթե ամերիկացին ասի, որ ինքն ամերիկացի է, բայց դրանում մեղք չունի, որևէ ամերիկացի դրան կարևորություն չի տա: Իսկ մենք անմիջապես այս միտքը մեկնաբանում ենք որպես թուրքերին ստորացնող արտահայտություն», - հավելել է Սեմերջիօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |