• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 10:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:25, 12 Նոյեմբեր 2015

Թուրք հրապարակախոս . «ԵՄ-ն վերջ դրեց Թուրքիայի անդամակցության գործընթացին»

Թուրք հրապարակախոս . «ԵՄ-ն վերջ դրեց Թուրքիայի անդամակցության գործընթացին»

Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի անդամակցության գործընթացի շրջանակներում Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ ԵՄ հանձնաժողովի կողմից կազմվող ամենամյա զեկույցն  այս տարի հրապարակվեց 1 ամիս ուշացումով: Թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի տեղեկացմամբ՝ զեկույցում խստորեն քննադատվել են  Թուրքիայում մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների ոտնահարումն ու մամուլի և դատական համակարգի անազատությունը: Նախորդ 17 զեկույցների համեմատ հատկապես ընդարձակ և քննադատական բաժին է հատկացվել Թուրքիայում  մամուլի ազատության խնդրին:

Հայտնի թուրք հրապարակախոս, «Taraf»-ի սյունակագիր Ջենգիզ Աքթարը ԵՄ զեկույցը համարել է «թույլ և սխալ»: Հրապարակախոսը նշել է, որ նախորդ բոլոր զեկույցներն էլ ճշտորեն արտացոլել են Թուրքիայում մարդու իրավունքների պատկերը և միշտ բացասական գնահատական են տվել: Իսկ այս տարվա զեկույցը, ըստ Աքթարի, նախորդներից ավելի թույլ է: Բացի այդ, պարբերաբար հետաձգվելու պատճառով զեկույցը այլևս հավատ չի ներշնշում և վստահելի չէ:

«Օրինակ զեկույցի 4-րդ էջում ասվում է, որ քաղաքական հարցերով բարեփոխումների ընթացքը դանդաղել է՝ հաճախակի ընտրությունների պատճառով: Սա նշանակում է. «եթե ընտրություններ են անցկացվում, բարեփոխումներ չեն կարող իրականացվել»: Դա շատ անհեթեթ միտք է և ոչ մի կերպ չի համապատասխանում ԵՄ-ի ավանդույթներին»:

«Taraf»-սյունակագիրն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ զեկույցում խոսվում է Թուրքիայում գրանցված «դրական զարգացումների մասին»: Աքթարը հիշեցնում է, որ վերջին երկու տարիներին քրդերի հետ կնքված զինադադարը արդեն խախտված է, ուստի ԵՄ-ն «դրական զարգացում է փնտրել»: Եվ որպես այդպիսին ներկայացվել է սիրիացի գաղթականների հարցում Թուրքիայի կողմից  կիրառվող «բաց սահմանների» քաղաքականությունը: Հրապարակախոսն առաջ է քաշում այն կարծիքը, որ սա ԵՄ-ի կողմից գիտակցաբար կատարված քայլ է, իսկ Թուրքիայի նշյալ «դրական» քայլը որևէ կապ չունի ԵՄ-ին անդամակցության կամ ժողովրդավարության հետ:

«Կարող ենք ասել, որ այս զեկույցով ԵՄ-ն քողարկված ձևով վերջ դրեց Թուրքիայի անդամակցության գործընթացին: ԵՄ-ն փակեց Թուրքիայի անդամակցության գործը: Իսկ քանի որ Անկարայի իշխանություններն էլ մեծ ցանկություն չունեին, կարող ենք ասել, որ Թուրքիայի ԵՄ-ական ապագան խավարեց»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}