Քաղաքական07:41, 10 Նոյեմբեր 2015
Վերջին 2 տարվա մեջ առաջին անգամ թուրք պաշտոնյաները այցելել են Եգիպտոս

Թուրքիայի գրասենյակների և բորսաների միության (ԹԳԲՄ-TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն պաշտոնական այցով մեկնել է Կահիրե: Թուրքական «Hürriyet» պարբերականի փոխանցմամբ՝ ԹԳԲՄ նախագահը Եգիպտոս է մեկնել երեք հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ: Այցելությունը կարևորվում է հատկապես երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների զարգացման հեռանկարների տեսանկյունից: Կայքն արձանագրում է, որ այցը կազմակերպվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իմացությամբ:
Վերջին երկու տարվա ընթացքում սա Թուրքիայի կողմից առաջին բարձրաստիճան այցն է Եգիպտոս: Նշվում է, որ վերջին նմանատիպ այցը տեղի էր ունեցել 2013թ., երբ Եգիպտական կառավարության հրավերով Ֆարուք Լողօղլուն և Օսման Քորություրքը այցելել էին Կահիրե:
Անկարայից արված պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ այցի նպատակն է՝ մասնակցել Իսլամական առևտրական գրասենյակների համաժողովին և այդ շրջանակներում հանդիպումներ ունենալ Եգիպտոսի առևտրական գրասենյակների պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Եգիպտոսում Թուրքիայի կատարած ներդրումների և երկրների միջև առևտրային ծավալների հետ կապված խնդիրներ:
Նշենք, որ մինչև 2005թ. Թուրքիայի և Եգիպտոսի միջև առևտրային ծավալները չէին անցնում 500 մլն դոլարի սահմանները: 2010թ. այդ ցուցանիշն արդեն կազմում էր 3 մլրդ. դոլար, իսկ Թուրքիան շուրջ 1 մլրդ դոլարի ներդրումներ էր կատարել Եգիպտոսում: Սակայն 2011թ. Եգիպտոսում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների պատճառով երկու երկրների առևտրային հարաբերությունները զգալի անկում էին ապրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |