Տարածաշրջան07:03, 09 Նոյեմբեր 2015
Թուրքիայի ամենակեղտոտ քաղաքները

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը հաշվետվություն է հրապարակել Թուրքիայում օդի աղտոտվածության վերաբերյալ: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքը տեղեկացնում է, որ ըստ այդ հաշվետվության՝ Թուրքիայի ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքը Աֆյոնքարահիսարն է:
Օդը մեծ չափով աղտոտված է նաև Մարմարայի շրջանի Քեշան և Ինեգյոլ քաղաքներում, ինչպես նաև՝ Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում: Աղբյուրը նշում է, որ համաձայն Առողջապահական համաշխարհայի կազմակերպության՝ օդի որակը հակասանիտարական է Իգդիր, Օսմանիե, Գազիանթեփ, Բիթլիս և Սիիրթ քաղաքներում:
Ստամբուլում օդն ամենամաքուրն է Շիլե թաղամասում, իսկ ողջ Թուրքիայի մասշտաբով՝ Էսքիշեհիր քաղաքում: Նշվում է, որ օդի աղտոտվածության 50% -ի պատճառը ածուխի և նմանատիպ այլ հանածոների այրման հետևանք է, իսկ 30% -ը՝ տրանսպորտային արտանետումների:
Հիշեցնենք, որ ամեն տարի ողջ աշխարհում 3.5 մլն մարդ է մահանում՝ օդի աղտոտվածության հետ կապված պատճառներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։
Նշվում է, որ տարեկան արտահանման ամենամեծ աճը գրանցվել է Սիրիայում (45%), Հունաստանում (13.5 %) և Ադրբեջանում (8.8%)։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։
Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Մասկատում հանդիպել է օմանցի իր գործընկերոջ հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |