• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:44, 07 Նոյեմբեր 2015

Օջալանը մեկնաբանել է ընտրություններում քրդական կուսակցության անհաջողությունը

Օջալանը մեկնաբանել է ընտրություններում քրդական կուսակցության անհաջողությունը

Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը բանտարկված է Իմրալը կղզում, անդրադարձել է նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայցած ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) գրանցած արդյունքներին։ Օջալանն ընտրություններում քրդամետ կուսակցության անհաջողությունը պայմանավորել է ԺԴԿ-ի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սխալ քաղաքականությամբ։

Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի՝ Օջալանը պետական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի և արդյունքների վերաբերյալ իր գնահատականները։ Օջալանը նշել է, որ ԺԴԿ-ի անհաջողությունը նոյեմբերի 1-ին իրեն հիասթափեցրել է։ Ըստ Օջալանի՝ ՔԲԿ-ն և ԺԴԿ-ն չեն կարողացել հասկանալ ժողովրդին, վերլուծել նրա ցանկությունները, չեն տեսել Թուրքիային ներքին, տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական իրավիճակը և, ժողովրդին այլընտանք չթողնելով, նրան մղել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) գիրկը։

«Ես ասել եմ, որ զենքերի ստվերում խաղաղություն չի լինի։  Ասել եմ՝ երբ զենքի ձայն է լսվում, խաղաղ կարգավորումից, խաղաղությունից հնարավոր չէ խոսել։ Չլսեցին, իսկ ես իրավացի  դուրս եկա։ Ժամանակն է, որ ՔԲԿ-ն և ԺԴԿ-ն ինքնաքննադատությամբ մաքրվեն։ Նրանց քաղաքականությունը անհաջողության մատնվեց։ Ամենափոքր անհաջողությունից զենքի դիմեցին, պետության հետ բախումների գնացին»,-ասել է Օջալանը։

Նա ընդգծել է, որ  մի քանի անգամ կոչ է արել վայր դնել զենքերը, սակայն ՔԲԿ-ն ականջալուր չի եղել, իսկ ԺԴԿ-ն քաղաքականության մեջ նոր փաստարկներ չի կարողացել բերել,  չի կարողացել նոր քաղաքականություն ձևավորել։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}