09:56, 07 Նոյեմբեր 2015
Սաուդյան արքան 18 մլն դոլար կվճարի 18 օր Թուրքիայում հյուրընկալվելու համար

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզը 18 մլն դոլար կվճարի «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու ընթացքում թուրքական մի հյուրանոցում հյուրընկալվելու համար: CNN-ի թուրքական ծառայությունը տեղեկացնում է, որ Աբդուլ Ազիզն իր 1000 հոգանոց պատվիրակության հետ 18 օր կապրի Անթալիայի «Mardan Palace»-ում: Հյուրանոցն այդ ընթացքում փակ կլինի այլ այցելուների համար:
Նշվում է, որ հյուրանոցում խոհարարի, սպասքի, կահավորության և անձնակազմի համապատասխան փոփոխություններ են կատարվելու նախքան թագավորի ժամանաումը: Սպասավորները ուսուցանվելու են հատուկ նրան սպասարկելու համար, ամենի ինչ հարմարեցվելու է Սաուդյան արքայի սովորություններին ու նախասիրություններին: Նրա ճանապարհին ամենուր կարմիր գորգեր են լինելու՝ սկսած ուղղաթիռից իջնելու պահից:
Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Արաբիայի արքան անցյալ տարի էլ 700 հոգու ուղեկցությամբ հանգստացել էր Ֆրանսիայում՝ հանրության համար որոշ ժամանակով փակելով հասարարակական լողափերից մեկը: Այդ հանգամանքը ֆրանսիացիների կողմից բուռն բողոքի և լողափը բացելու պահանջով ստորագրահավաք սկսելու առիթ էր հանդիսացել:
Հիշեցնենք, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 15-16-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում: Գագաթնաժողովին ակնկալվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և մի շարք այլ լիդերների մասնակցությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |