Տնտեսական09:09, 07 Նոյեմբեր 2015
Թուրքիան աշխարհում 78-րդն է՝ ըստ բարեկեցության մակարդակի

2015թ. «Բարեկեցության համաշխարհային սանդղակում» Թուրքիան 142 երկրների շարքում 78-րդ տեղն է զբաղեցրել: Թուրքական «Sozcu.com.tr» լրատվակայքի համաձայն՝ անգլիական «The Legatum Institute»-ի կողմից ամեն տարի կազմվող այս ցուցակում առաջին տեղը գրավել է Նորվեգիան:
Հետազոտության հիմքում ընկած է 98 չափանիշ, որոնցից գլխավորը ուսումնասիրվող երկրներում տարեկան եկամուտների մակարդակն է: Ըստ աղբյուրի՝ որոշ չափանիշների տեսանկյունից Թուրքիան նույնիսկ ավելի ցածր հորիզոնականում է: Օրինակ, տնտեսական ցուցանիշների առումով Թուրքիան 142 երկրների ցուցակում 87-րդն է, կրթության ոլորտում՝ 85-րդը:
2015թ. պայթյունների և զանգվածային սպանությունների ականատես եղած Թուրքիան անվտանգության չափանիշների համաձայն զբաղեցնում է սանդղակի 109-րդ հորիզոնականը, իսկ անհատական ազատության չափանիշի առումով՝ 100-րդը: Նշվում է նաև, որ բիզնես հնարավորությունների առումով Թուրքիան սանդղակում 68-րդ տեղն է զբաղեցնում, իսկ առողջապահության ոլորտում՝ 57-րդը:
«Համաշխարհային բարեկեցության սանդղակի» համաձայն՝ Թուրքիայում ամենատարբեր «ազատությունների» տեսանկյունից 18 տոկոսանոց հետընթաց է գրանցվել:
Այս սանդղակում ԱՄՆ-ն գրավել է 11-րդ, Գերմանիան՝ 14-րդ, Անգլիան՝ 15-րդ, Ճապոնիան՝ 19-րդ տեղը: Իսկ առաջատարների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Նորվեգիա
2. Շվեյցարիա
3. Դանիա
4. Նոր Զելանդիա
5. Շվեդիա
6. Կանադա
7. Ավստրալիա
8. Հոլանդիա
9. Ֆինլանդիա
10. Իռլանդիա
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |