Քաղաքական06:56, 07 Նոյեմբեր 2015
Գորշ գայլերի քաղաքական թևը համարվող կուսակցությունում հետընտրական ճգնաժամ է

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ամենամեծ անհաջողությունը կրել էր «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ), որը հավաքել էր ընտրողների 11.6 տոկոսի ձայնները։ Նախորդ ընտրությունների համեմատ կուսակցությունը կորցնել էր ստացած քվեների մոտ 5 տոկոսը։
Այս անհաջողությունից հետո կուսակցության Իզմիրի նահանգային կառույցի նախագահի 6 տեղակալները և նահանգային խորհրդի 1 անդամ հրաժարականի դիմում են ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը` կատարվածը բնութագրելով որպես «քաղաքական երկրաշարժ Իզմիրում»:
Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ժողովրդավարության կանոնի համաձայն անհաջողության մատնվողը իր տեղը պետք է զիջի։ «Կուսակցությունը մեր անձնական սեփականությունը չէ։ Մենք կորցրել ենք մարդկանց վստահությունը։ Այնպիսի միջավայրում, որտեղ մեր նկատմամբ կորել է հավատն ու վստահությունը, վայել է ոչ թե կառչել աթոռից, այլ այն թողնել ավելի արժանավորներին»,-նշված է հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |