Տարածաշրջան08:21, 06 Նոյեմբեր 2015
Տրապիզոնում նախատեսվում է հիմնել արաբական քաղաք

Տրապիզոնի նահանգապետ Աբդիլ Ջելիլ Օզը հայտարարել է, որ Տրապիզոնում նախատեսվում է արաբական քաղաք հիմնել:
Թուրքական «haberler» լրատվակայքի հաղորդմամբ` նոր քաղաքի կառուցման նախագիծը կապված է արաբ զբոսաշրջիկների թվի աճի հետ, ինչպես նաև քաղաքի նկատմամբ արաբ ներդրողների ունեցած հետաքրքրվածությամբ:
Աղբյուրի բերած տվյալներով` արաբական երկրներից Տրապիզոն մեկնող զբոսաշրջիկների թիվն արդեն հասնում է 300 հազարի: Որոշ արաբ զբոսաշրջիկներ Տրապիզոն այցելելուց առաջ այնտեղի հյուրանոցները և կացարանները մեկ տարով վարձակալելու հայտեր են ներկայացրել:
Նահանգապետն ընդգծել է, որ այս նախագիծը հիմնականում արվում է, որպեսզի խթանվեն արաբ գործարարների կողմից կատարվող ներդրումները Տրապիզոնում: Ծոցի երկրների ներդրողների կողմից ցանկություն կա ներգրավվել հյուրանոցային և կացարանային կառուցման նախագծերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |