Քաղաքական10:34, 06 Նոյեմբեր 2015
Թուրքական մամուլ. «Գյուլենականները 100 միլիոն դոլար են տվել Հիլարի Քլինթոնին»

Իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման հետևորդները 100 միլիոն դոլար նվիրատվություն են արել ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» թեկնածու Հիլարի Քլինթոնին՝ ԱՄՆ նախագահական ընտրարշավի համար: Այս մասին գրում է թուրքական «Haber7» լրատվական կայքը՝ նշելով, որ Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) տվյալներով՝ ԱՄՆ-ում գործում է գյուլենականներին պատկանող 166 հիմնադրամ և միություն: Նշվում է, որ գյուլենական շարժումը, ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավների ժամանակ մեծ գումարներ նվիրաբերելով, փորձում է իր կողմը գրավել մեծ թվով քաղաքական գործիչների: Իսկ ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածու Հիլարի Քլինթոնի քարոզարշավի համար գումար փոխանցելով` գյուլենականները փորձում են ԱՄՆ-ի իշխանությունների միջոցով Թուրքիայում իրենց շարժման դեմ պետական քաղաքականությունը մեղմել և ազատվել դատական հետապնդումներից:
Նշվում է, որ շարժման հետևորդ Մուստաֆա Յեշիլի գլխավորությամբ ԱՄՆ-ը մեկնած պատվիրակություն, որի կազմում ընդգրկվել են նաև ԱՄՆ-ում գործող գյուլենականների հիմնադրամների և միությունների նախագահները, ԱՄՆ կոնգրեսում և սենատում, ՄԱԿ-ում, նահանգային կառույցներում հանդիպումների ժամանակ բողոքել է Թուրքիայի իշխանություններից:
Թուրքական կայքի պնդումների համաձայն՝ գյուլենականների կառույցները համագործակցում են հայկական և հրեական լոբբիստական կազմակերպությունների հետ ԱՄՆ-ում գործող թուրքական այլ կառույցներին հակադեմոկրատական ներկայացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |