Քաղաքական09:42, 05 Նոյեմբեր 2015
Թուրքիայում նախարարությունների թիվը կարող է ավելանալ

Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, նախարարությունների թիվը կարող է ավելանալ: Թուրքական «milliyet» թերթի կայքի հաղորդմամբ` որոշ նախարարություններ, որոնք միավորում էին երկու ոլորտ, կարող են տարանջատվել: Այսպես օրինակ` Մշակույթի և զբոսաշրջության նախարարության փոխարեն կարող են լինել առանձին Մշակույթի և Զբոսաշրջության նախարարություններ:
Նույն ճակատագիրն է սպասում Մաքսային և առևտրի, Երիտասարդության և սպորտի, Շրջակա միջավայրի և քաղաքաշինության, ինչպես նաև Անտառների և ջրային գործերով նախարարություններին: Ընդհանուր առմամբ անկնալվում է, որ Թուրքիան կունենա 25-30 նախարարություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը` ստանալով 49.4 տոկոս ձայն (316 պատգամավորական մանդատ): ԱԶԿ-ի հավաքած նշյալ ձայներն էլ, նրան հնարավորթյուն են տալիս միակուսակցության կառավարություն կազմել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |