Քաղաքական13:53, 04 Նոյեմբեր 2015
Էրդողանի խոսնակ. «Կառավարման համակարգի փոփոխման քննարկումներն առանց ժողովրդի մասնակցության չեն լինի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շարք օրակարգային թեմաների և պատասխանել լրագրողների հարցերին: Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» լրատվական կայքը, Քալընը, պատասխանելով նախագահական կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ հարցին, ասել է, որ կառավարման համակարգի փոփոխման քննարկումներն առանց ժողովրդի մասնակցության չեն լինի:
«Նման կարևոր հարցի քննարկումը, երբ ժամանակ գա, առանց ժողովրդի մասնկացության, բնականաբար, հնարավոր չէ պատկերացնել: Եթե դրա իրականացման ճանապարհը հանրաքվեի անցկացումն է, ապա պետք է գնալ հանրաքվեի: Խորհրդարանում մի շարք օրենսդրական փոփոխություններ պետք արվեն: Բայց այս պահին ուզում եմ ընդգծել, որ սա այն հարցն է, որը պետք է կարգավորել մեր ժողովրդի հետ խորհրդակցելով, բանակցելով, նրա տեսակետը հաշվի առնելով»,-ասել է Քալընը:
Տեղեկացնենք, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ցանկանում է Թուրքիայում սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Դրանց գլխավոր կետերից մեկը վերաբերում է երկրի կառավարման համակագի փոփոխմանը: Նախատեսվում է խորհրդարանական կառավարման համակարգից անցնել նախագահական համակարգի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |