Հոդված09:07, 04 Նոյեմբեր 2015
Milliyet. ԱԶԿ-ն հակված է արտաքին քաղաքականությունը շարունակել նախկին չափորոշիչներով

Թուրք վերլուծաբան Սամի Քոհենն անդրադարձել է նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններից հետո արտաքին քաղաքականության մեջ հավանական փոփոխությունների թեմային: «Milliyet» թերթում հրապարակված «Ինչպե՞ս կազդեն ընտրութունների արդյունքները արտաքին քաղաքականության վրա» հոդվածում Քոհենը գրում է, որ երբ իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններից հետո պահպանում է իշխանությունը, ապա ենթադրելի է, որ նոր կառավարությունը կշարունակի իր նախկին քաղաքականությունը: Հետևաբար նույնը կարելի է ասել Թուրքիայի մասին, որտեղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) փաստորեն կարողացել է նորից պահպանել իր իշխող դիրքերը:
Քոհենի համոզմամբ՝ վերջին տարիներին ԱԶԿ-ն ակտիվ և սկզբունքային արտաքին քաղաքականություն է վարել՝ ինքնավստահությամբ ստանձնելով տարածաշրջանային և անգամ համաշխարհային խաղացողի դեր:
«Արտաքին քաղաքականության կարևոր իրադարձությունները տեղի են ունենում Թուրքիայի անմիջական հարևանությամբ և այդ իրադարձություններն անսպասելիորեն նոր իրավիճակներ են առաջ բերում»,- նկատում է Քոհենը՝ անդրադառնալով թուրքական դիվանագիտության՝ նոր իրավիճակներին համապատասխան նոր ռազմավարություն մշակելու, նախկին դիրքորոշումներում նոր շտկումներ մտցնելու անհրաժեշտությանը:
«Օգտակար կլինի, որ նոր կառավարությունը հենց սկզբից վերանայի արտաքին քաղաքականությունը՝ հին որոշումները և մեթոդները նորից աչքի անցկացնելով»:
Ըստ վերլուծաբանի՝ արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի առաջնահերթություններն են Սիրիայի ճգնաժամը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության սպառնալիքը, փախստականների հարցը, Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդական միություն կուսակցությունը» (PYD), որոնք Թուրքիայի համար բավականին բարդ իրավիճակ են ստեղծում:
Իսկ Սիրիայի և ԻՊ-ի, ինչպես նաև փախստականների հարցը Եվրոպային ստիպում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել: Սա հնարավորություն է ընձեռնում Անկարային վերջին շրջանում հետին պլան մղված ԵՄ հարաբերությունները կրկին վերակենդանացնել:
«Վերջին ընտրություններից հետո արտաքին քաղաքականության մեջ կարևոր փոփոխություններ միանգամից չեն լինի: ԱԶԿ-ի ղեկավար կազմը հակված է արտաքին քաղաքականությունը շարունակել նախկին չափորոշիչներով: Սակայն տարածաշրջանի ճգնաժամները և միջազգային իրավիճակը կարող են Թուրքիայից ավելի շատ ճկունություն և պրագմատիզմ պահանջել»- եզրափակել է Քոհենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |