Տարածաշրջան07:57, 04 Նոյեմբեր 2015
Գարո Փայլան. «Շարունակելու ենք ստիպել իշխանություններին ժողովրդավարական քաղաքականություն վարել»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) մեջլիսի պատգամավոր վերընտրված հայազգի Գարո Փայլանը «Agos» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանին տված հարցազրույցում խոսել է նոյեմբերի 1-ի ընտրություններում ԺԴԿ-ի ձայների նվազման, քրդական հաշտեցման գործընթացի և հայ համայնքի խնդիրների լուծման հետ կապված ծրագրերի մասին:
Փայլանը, պատասխանելով նախորդ ընտրությունների համեմատությամբ քրդամետ կուսակցության կորցրած 1 մլն քվեների մասին հարցին, ասել է. «Ավելի քիչ ձայն ստացանք, քան ակնկալում էինք: 2014-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ 2.9 մլն քվե էինք ստացել: Մեկ տարի հետո մեր կուսակցությունը կարողացավ կրկնապատկել այդ ցուցանիշը: Սակայն հաշտեցման գործընթացի ընդհատումից հետո կրկին ընդգծվեց հասարակության շերտավորուրմը: Այսպիսի իրավիճակներում հիմնական ընտրողը մնում է իր տեղում, իսկ նոր եկածը ընտրողը կարող է շփոթության մեջ ընկնել»:
Պատգամավորը, խոսելով քրդական հաշտեցման գործընթացի մասին, ասել է. «ԱԶԿ-ն (Արդարություն և զարգացում կուսակցություն) կարողանում է իր ընտրողներին համոզել ամեն հարցում: Երբ երկու տարի առաջ ասաց, որ մայրերը «չպիտի արտասվեն» (նկատի ունի քրդական հաշտեցման գործընթացի նախաձեռնումը-EH), ընտրողների կողմից որևէ առարկություն չեղավ, նույնը կատարվեց նաև ամիսներ առաջ, երբ ընդհատվեց կարգավորման գործընթացը: Մեր ցանկությունն է, որ ԱԶԿ-ն իր քաղաքական ուժն օգտագործի հանուն խաղաղության: Մենք շարունակելու ենք ստիպել ԱԶԿ-ին, որպեսզի բռնի ժողովրդավարության ճանապարհը»:
Փայլանը խոսել է նաև, իր` որպես հայ պատգամավորի, անելիքների ու ծրագրերի մասին:
«Շատ թեմաների հետ մեկտեղ հայկական հարցը ևս սառեցվել է: Այս ժամանակահատվածի մեր կարգախոսը «կառուցողական ընդդիմությունն» է: Հիմնադրամների և պատրիարքի ընտրությունների, մեր (համայնքի) կարգավիճակին վերաբերող օրինագծեր եմ պատրաստում: Ընտրություններից առաջ այդ թեմաներով բանակցություններ ենք ունեցել, որոնք շարունակվելու են նաև հետընտրական շրջանում»,- նշել է Գարո Փայլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |