Քաղաքական08:16, 04 Նոյեմբեր 2015
Էրդողանի 20 տարվա վարորդը պատգամավոր է դարձել

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից ընտրված պատգամավորներից մեկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարորդ Ահմեթ Համդի Չամլըն է: Ըստ «Hurriyet» օրաթերթի` նա 20 տարի կամավոր հիմունքներով եղել է Էրդողանի վարորդը:
Աղբյուրը նշում է, որ Չամլըն առաջադրված է եղել նաև հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, միայն թե նախորդ ընտրություններին նա չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը:
Չամլըն եղել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի վարորդը: Իսկ Էրդողանի հետ նրա բարեկամությունը սկսվում է Մետրիսի բանտից, որտեղ երկուսն էլ դատապարտյալներ են եղել: Այդ ժամանակ Չամլըն դեռևս 14 տարեկան է եղել:
Հիշեցնենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նոյեմբերի մեկին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել էր քվեների 49.48 տոկոսը և մեջլիսի 550 պատգամավորական աթոռներից զբաղեցրել 317-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |