Միջազգային13:18, 03 Նոյեմբեր 2015
ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ զեկույց են հրապարակել

ԵԱՀԿ դիտորդները հրապարակել են Թուրքիայում նոյեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցը: Ըստ «Ակոս»-ի հրապարակման՝ ԵԱՀԿ պատվիրակությունն արձանագրել է հատկապես երկրի հարավ-արևելյան շրջաններում կուսակցությունների անդամների, քարոզարշավների անձնակազմի և կուսակցությունների գրասենյակների վրա իրականացված հարձակումները, ինչպես նաև՝ կուսակցությունների ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորությունների սահմանափակումները:
Պատվիրակությունն անդրադարձել է նաև մամուլի անազատության խնդրին, լրագրողների նկատմամբ հարուցված հետաքննություններին, որոշ լրատվամիջոցների փակման դեպքերին, ընտրողների՝ տարբեր տեսակետների ծանոթանալու և տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներից օգտվելու հնարավորության սահմանափակումերին:
ԵԱՀԿ դիտորդները մասնավորապես ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ հատկապես ընտրություններին նախընտրական քարոզարշավի վերջին երկու շաբաթների ընթացքում հաճախացել են ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամների և ակտվիստների նկատմամբ հարձակումների կամ ձերբակալման դեպքերը: Բացի այդ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ- MHP) և ԺԴԿ-ի 33 անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ նախագահ Էրդողանին և այլ պետական պաշտոնյաների վիրավորելու մեղադրանքով: Նմանատիպ մեղադրանքներով, ինչպես նաև ահաբեկչություններին աջակցելու մեղադրանքով քրեական հետաքննություններ են սկսվել նաև բազմաթիվ լրագրողների և մեդիա կառույցների դեմ:
Դիտորդներն արձանագրել են նաև, որ որոշ ընտրողների նկատմամբ բռնություններ և սպառնալիքներ են կիրառվել՝ որոշակի քաղաքական ուժերի օգտին քվեարկելու հարկադրանքով: ԵԱՀԿ դիտորդները ընդգծել են այն հանգամանքը, որ որոշ ընտրատեղամասերում կուսակցությունների կողմից հավատարմագրված դիտորդների գործունեությունը խոչընդոտվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ունալ Ուսթելը նշել է, որ ցանկանում են ամրապնդել մեր հարաբերությունները ոչ միայն Ադրբեջանի, այլև մյուս անդամ երկրների հետ։

Թուրքիայի ծայրահեղ աջ սուննի իսլամիստական «Մեծ միություն» (BBP) կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին անդրադարձել է Իսրայել-Իրան հակամարտությանը։

Լրացուցիչ արտոնություններ են սահմանվել, որոնք կտրվեն միայն «THY»-ի կողմից իրականացվող չվերթների համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվել էր Շրայդերի հարցազրույցից հատված, որում նշել է, թե նախորդ օրը արձակված իրանական հրթիռներից որևէ մեկը չի անցել Իսրայելի տարածքը։
Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |