• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Մայիս, 2025
Չորեքշաբթի 11:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:22, 03 Նոյեմբեր 2015

Հայ դիտորդները խտրական վերաբերմունքի են արժանացել Թուրքիայում

Հայ դիտորդները խտրական վերաբերմունքի են արժանացել Թուրքիայում

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաև միջազգային դիտորդներ: «Evrensel.net»-ի տեղեկացմամբ՝ դիտորդների թվում եղել է նաև Եվրոպայի հայկական ֆեդերացիայի կողմից ուղարկված երեք հոգանոց պատվիրակությունը: Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հրավերով միջազգային դիտորդները ԺԴԿ-ի նահանգային կազմակերպության շենքում հավաքվել և ներկայացրել են իրենց դիտարկումները: 

Հայ դիտորդները պատմել են, որ իրենք շրջել են Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի 10 դպրոցներում, որտեղ ընտրություններ են ընթացել: Էսենյուրթի Իբրահիմ Օզայդըն տարրական դպրոցում ոստիկանությունը շուրջ 45 րոպե նրանց թույլ չի տվել ներս մտնել, ստուգել են նրանց անձնագրերը, իսկ ոստիկաններից մեկը հարցրել է.«Էս հայերն էստեղ ի՞նչ գործ ունեն»:

Նույն վերաբերմունքին են հայ դիտորդներն արժանացել նաև «18-րդ դարի» դպրոցում: Դիտորդներին շրջապատած ոստիկանները կրկին ստուգել են նրանց փաստաթղթերը, իսկ երբ պատվիրակության անդամները ներկայացել են, ոստիկաններն ասել են. «Հա, հա, հասկացա՝  հայ եք, հայ»:

Դիտորդները նշել են, որ նման վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայում օտարազգի դիտորդների իրավունքներն օրենքով հստակ ամրագրված չեն:  Դիտորդները պատմել են նաև, որ որոշ դպրոցներում հանդիպել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կրծքանշանները կրող մարդկանց, որոնք հաճախակի միջամտել են քաղաքացիների ընտրությանը: Իսկ տարեց և հիվանդ քուրդ ընտրողները, ըստ դիտորդների, համապատասխան օգնություն չեն ստացել ընտրատեղամասերի աշխատակիցների կողմից:

Իրենց դիտարկումներն են ներկայացրել նաև Ֆրանսիայի, Սերբիայի, Հունգարիայի դիտորդական պատվիրակությունները, որոնք ևս ոստիկանների կողմից ճնշման և ստուգումների են ենթարկվել: Իսկ Թուրքիա մեկնած Հունաստանի պատվիրակության անդամները ձերբակալվել և արտաքսվել են երկրից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
11:46, 14 մայ
Ֆիդանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հանդիպումը կազմակերպվել է նախքան մայիսի 14-ից 15-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքը:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետի հետ
11:09, 14 մայ
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետի հետ

Օրակարգում են եղել ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող հարցերը:

ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Ստամբուլում ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին
10:29, 14 մայ
ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Ստամբուլում ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք հնարավոր ռուս-ուկրաինական բանակցություններին մասնակցելու նպատակով այնտեղ կլինեն նաև ԱՄՆ պետպաշտոնյաներ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում քրդերի զինաթափումից հետո հաջորդ 3 հավանական սցենարները
Թուրքիայում քրդերի զինաթափումից հետո հաջորդ 3 հավանական սցենարները

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։

Նորընտիր Պապն  իր 1-ին արտագնա այցը կարող է կատարել Թուրքիա
Նորընտիր Պապն իր 1-ին արտագնա այցը կարող է կատարել Թուրքիա

Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:

Ինչու՞ է ՀԱՄԱՍ-ը հրապարակային շնորհակալություն հայտնում Թուրքիային
Ինչու՞ է ՀԱՄԱՍ-ը հրապարակային շնորհակալություն հայտնում Թուրքիային

Գազայի հատվածում գործող խմբավորումը հայտարարություն է տարածել հրադադարի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ և միաժամանակ շնորհակալություն հայտնել Թուրքիային:

Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացնում են թուրքական ապրանքները (Տեսանյութ)
Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացնում են թուրքական ապրանքները (Տեսանյութ)

Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:

Իրսայելը մտահոգված է Թուրքիային F-35-ի հնարավոր վաճառքից
Իրսայելը մտահոգված է Թուրքիային F-35-ի հնարավոր վաճառքից

Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}