• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 11:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական09:55, 03 Նոյեմբեր 2015

Ի՞նչ տնտեսական խոստումներ է տվել Թուրքիայի իշխող կուսակցությունն ընտրություններից առաջ

Ի՞նչ տնտեսական  խոստումներ է տվել Թուրքիայի իշխող կուսակցությունն ընտրություններից առաջ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP), հավաքելով 49 տոկոս ձայն (317 պատգամավոր), հնարավորություն է ստացել միակուսակցական կառավարություն ձևավորել:

«CnnTürk» լրատվական ծառայությունը ներկայացրել է ԱԶԿ-ի նախընտրական ծրագրում տեղ գտած տնտեսական խոստումները: Ըստ այդմ՝ նվազագույն աշխատավարձը  պետք է դառնա 1300 թուրքական լիրա (մոտ 460 դոլար): 2015 թվականի ընթացքում նվազագույն աշխատավարձը եղել 1273 լիրա, որն առանց հարկերի կազմում է 1000 լիրա: Կենսաթոշակը պիտի բարձրացվի 1200 լիրայով (425 դոլար): Մի շարք արտոնություններ կտրվեն ուսանողներին և երիտասարդ սկսնակ գործարարներին:

ԱԶԿ-ի խոստումների համաձայն՝ պետք է ստեղծվեն «կարիերայի կենտրոններ», որոնց գործառույթը կլինի օգնել երիտասարդներին կազմակերպել իրենց բարձրագույն կրթության և կարիերայի հետ կապված հարցերը: Իսկ երիտասարդների շրջանում գործազրկությունը կանխելու համար կմշակվի «երիտասարդների զբաղվածության ռազմավարական փաստաթուղթ»:

Երիտասարդները, որոնք կցանկանան բիզնես սկսել, անվարձահատույց մինչև 50.000 լիրա (շուրջ 18հզ դոլար) կանխիկ գումար կստանան: Նրանց կտրվի նաև առանց տոկոսադրույքի մինչև 100 հազար լիրայի վարկ: Նոր բիզնես հիմնած երիտասարդ գործարարները 3 տարի ժամկետով կազատվեն եկամտահարկից: Պետությունը 1 տարի շարունակ կվճարի առաջին անգամ աշխատանքի ընդունված երիտասարդների աշխատավարձը:

Մայրերին աջակցող ծրագրի շրջանակներում պետությունն առաջին երեխայի համար նրանց կհատկացնի 300 լիրա (105 դոլար), 2-րդ երեխայի համար՝ 400 (140 դոլար), իսկ 3 և ավելի երեխաների համար՝ 600 (210 դոլար) լիրա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
14:23, 10 սեպ
Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
17:07, 09 սեպ
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
12:42, 09 սեպ
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}