Քաղաքական08:11, 02 Նոյեմբեր 2015
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը 1 միլիոն ձայն է կորցրել

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է քվեների 10.76 տոկոսը (5 մլն 144 հզ 108 ընտրող): «Cnntürk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ի ընտրությունների համեմատ քրդամետ կուսակցությունը 1 միլիոն ձայն է կորցրել: Հունիսի 7-ին 13.12 տոկոս ձայն հավաքած HDP-ի օգտին այս անգամ քվեարկել էր 6 մլն 058 հզ 489 քաղաքացի:
Կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը հայտարարություն են արել ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Յուքսեքդաղը նշել է, որ հունիսի 7-ի արդյունքների հետ համեմատ հետընթացն ակնհայտ է: Նա վստահեցրել է, որ կուսակցության համապատասխան մարմինները կքննեն բոլոր պատճառները, որոնք կարող են բխել թե կուսակցությունից, թե երկրի ներքաղաքական վիճակից: Դեմիրթաշն էլ դժգոհել է, որ ընտրություններն ազատ, արդար և հավասար պայմաններում չեն ընթացել: Չնայած դրան, Դեմիրթաշն ընդգծել է, որ HDP-ն հաղթել է:
«Այո՛, հունիսի 7-ից հետո 1 միլիոն ձայն ենք կորցրել, բայց ֆաշիզմի ու սպանությունների քաղաքականության դեմ կանգուն մնացինք»,- հավելել է Դեմիրթաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |