• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 01:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:32, 02 Նոյեմբեր 2015

Էրդողանի ուղերձը՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների առթիվ

Էրդողանի ուղերձը՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ (ԱԶԿ-AKP) նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Թուրքական «Demokrathaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ իր ուղերձում Էրդողանը մասնավորապես ասել է.
«Շնորհակալություն եմ հայտնում մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի՝ քվեատուփի մոտ իր կամքն արտահայտելու, Թուրքիայի ապագային և 2023թ. մեր նպատակներին տեր կանգնելու համար»:

Ըստ Էրդողանի՝ հունիսի 7-ի ընտրությունների կրկնությունը հանդիսացող նոյեմբերմեկյան արտահերթ ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ ընտրությունների արդյունքներն արտահայտում են ժողովրդի նախապատվությունը՝ վերականգնելու այն կայուն և ապահով մթնոլորտը, որը ռիսկի էր ենթարկվել հունիսի 7-ի ընտրություններից հետո:

Էրդողանը նշել է, որ հետընտրական այժմյան արդյունքները կարևոր ուղերձ ունեն տարբեր ուժերի և կառույցների համար:
«Ամենակարևոր ուղերձը, անկասկած, ուղղված է անջատողական ահաբեկչական կազմակերպությանն ու նրա ենթակառույցներին: Նոյեմբերի 1-ի ընտրություններով մեր ազգը ակնհայտորեն հստակ ցույց տվեց նշյալ հատվածներին, որ բռնությունները, սպառնալիքները, արյունահեղություններն ու սպանությունները չեն կարող կողք կողքի լինել ժողովրդավարության, ազգային կամքի, օրենքի և զարգացման հետ, - հայտարարել է Էրդողանը: - 
Նոյեմբերի 1-ի մյուս կարևոր ուղերձը, անկասկած, ընդդիմադիր կուսակցություններին ու նրանց առաջնորդներին է ուղղված: Արդյունքները ցույց տվեցին, որ ժողովուրդը հավանություն չի տվել այն հանգամանքին, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում 2-րդ ու 3-րդ տեղերում հայտնված կուսակցություններն իրենց անհաշտ և ռևանշիստ վարվելակերպը շարունակեցին նաև կոալիցիոն բանակցությունների ժամանակ»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}