• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 01:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական06:43, 02 Նոյեմբեր 2015

Թուրքիայի իշխող կուսակցությունը ձայների 49.4 տոկոսով հաղթել է մեջլիսի ընտություններում

Թուրքիայի իշխող կուսակցությունը ձայների 49.4 տոկոսով հաղթել է մեջլիսի  ընտություններում

Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կարողացավ մեծամասնություն ապահովել: «NTV.com.tr»-ի համաձայն՝ ԱԶԿ-ն, հավաքելով քվեների 49.4 տոկոսը, ստացել է 316 պատգամավորական մանդատ:

Նշենք, որ  2001թ. հիմնված ԱԶԿ-ն իր հիմնադրման օրից միայն մեկ անգամ (2015թ. հունիսի 7) չէր կարողացել խորհրդարանական մեծամասնություն կազմել, հետևաբար և ձևավորել միակուսակցական կառավարություն: Հիմնադրումից ի վեր՝ 13 տարվա ընթացքում ԱԶԿ-ն մասնակցել է 5 խորհրդարանական ընտրության և բոլորում էլ հաղթել է: 

2002թ. Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցությունը, առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, կարողացել էր ստանալ ընտրողների 34.3 տոկոսի ձայնը՝ միաժամանակ խորհրդարանում ապահովելով 363 պատգամավորական մանդատ:

2007թ. խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր 46.5 տոկոս ձայն և 341 մանդատ: 2011թ. կուսակցությանը կրկին հաջողվեց մեծամասնություն ապահովել՝ շահելով ընտրողների 49.9 տոկոսի քվեն  և խորհրդարանում 326 պատգամավորով ներկայացված լինելու իրավունք:

2014թ. հանրապետության նախագահ ընտրված Էրդողանը կուսակցության ղեկավարությունը հանձնեց վարչապետ Ահմեթ Դավութօղլուին: Վերջինիս ղեկավարության ընթացքում՝ 2015թ. հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ –ն ընտրողների  40.87 տոկոսի քվե և 258 պատգամավորական մանդատ ստացավ, սակայն միակուսակցական կառավարություն ձևավորել չկարողացավ: Ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծել չհաջողվեց, ինչի հետևանքով նոր կառավարություն ձևավորելու համար առաջացավ  արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) – 49.04 տոկոս (316 պատգամավոր)

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) – 25.4 տոկոս (134 պատգամավոր)

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) – 11.9 տոկոս (41 պատգամավոր)

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) – 10.7 տոկոս (59 պատգամավոր)

Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ կազմված 550 պատգամավորական աթոռից: Միակուսակցական կառավարություն կազմելու համար հավակնորդ քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ առնվազն 276 պատգամավոր:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}