Քաղաքական08:47, 02 Նոյեմբեր 2015
Ահմեթ Հաքան. Ինչու՞ և ինչպե՞ս հաղթեց ԱԶԿ-ն

Թուրք հայտնի հաղորդավար, սյունակագիր Ահմեթ Հաքանը «Hurriyet» թերթի իր սյունակում, անդրադառնալով երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, պատասխանում է այն հարցին, թե ինչու և ինչպես հաղթեց Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP):
Նա մասնավորապես ասում է, որ նախորդ ընտրություններին ընդդիմությանը 60% ձայն տված ընտրողները հիասթափված էին, որ այդ նույն ընդդիմությունը չկարողացավ կոալիցիոն կառավարություն կազմել և երկրում վիճակը ավելի վատացավ:
Ըստ սյունակագրի` նախորդ ընտրություններից հետո «Ժողովուրդների Դեկոկրատական Կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), «Քրդական Բանվորական Կուսակցության» կողմից իրականացված զինված գործողությունները պատշաճ ձևով չքննադատեց: Սա ԱԶԿ-ին թույլ տվեց խլել քրդերի մի մասին ձայները:
Ահմեթ Հաքանը նաև նշում է, որ իր դիտարկմամբ, այս ընթացքում ընդդիմությունը ծայրահեղ ծույլ էր, Իսկ ԱԶԿ-ն` շատ աշխատասեր: «Դավութօղլուն մրջյունի պես աշխատեց, իսկ ընդդիմության ներկայացուցիչները նրան զիջեցին իրենց աշխատասաիրությամբ», -գրում է Հաքանը:
Բացի այդ Հաքանը նշում է, որ անթերի աշխատեց նաև ԱԶԿ-ի հսկայական քարոզչամեքենան, ով շեշտը դնում էր «կայունություն հաստատելու անհրաժեշտության» վրա:
«Նրանք, ովքեր վախեցան, որ տնտեսության վիճակը կվատանա և կկորցնեն իրենց աշխատանքը, ընտրեցին «կայունությունը» և ձայն տվեցին ԱԶԿ-ին: Եվ սա ոչ ոք չէր սպասում: Ոչ Դավութօղլուն, ոչ Էրդողանը, նույնիսկ վիճակագրական ու սոցհարցումների իրականացնող կազմակերպությունները չէին սպասում: Ոչ մամուլն էր սպասում, ոչ հասարակությունը, ոչ ոք չէր սպասում»:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում հետագա անելիքներին ու սպասելիքներին` Հաքանը գրում է.
«Այսքանից հետո սպասենք, որ Դավութօղլուն կդառնա ավելի ինքնավստահ գործիչ: «Ազգայնական շարժում կուսակցությունում» (ԱՇԿ-MHP) ցնցումներ կլինեն, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունում» (ԺԴԿ-HDP)` քննարկումներ, «Ժողովրդահանրապետական կուսակցությունում» (ԺՀԿ-CHP) փոփոխություններ:
Այսքանից հետո իմ մոտեցումը մի քիչ ռադիկալ է: Ես գտնում եմ, որ ԱՇԿ-ի ղեկավարը պետք է ասի «հաջողության չհասա» ու հրաժարական տա: ԺՀԿ-ի ղեկավարը պետք է ասի. «ինչ էլ անեմ կուսակցությանս ձայները չեմ կարողանում ավելացնեմ» ու նույնպես հրաժարական տա: ԺԴԿ-ի համանախագահները պետք է իրենք իրենց քննադատեն ու անհրաժեշտության դեպքում նույնիսկ իրենք էլ հեռանան: Կարճ ասած` նրանք, ովքեր չկարողացան անել այն ինչ պետք է արվեր, պետք է հեռանան ու գան նրանք, ովքեր կկարողանան հաջողության հասնել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |