Քաղաքական09:11, 30 Հոկտեմբեր 2015
Հայազգի պատգամավորի պնդմամբ` «Քամփ Արմեն»-ի հարցով զբաղվել է անձամբ Դավութօղլուն

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի ամառային ճամբարը վերադարձվել է հայկական համայնքին: «Քամփ Արմեն» անունով հայտնի շինությունը, որը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը, ապօրինաբար խլվել էր հայ համայնքի ձեռքից:
Ճամբարի վերադարձի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում հայտնի հայազգի լրագրող-գրող, իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից առաջադրված պատգամավոր Մարգար Եսայանը:
Եսայանը, ով մինչ այս էլ հայտնի էր իր իշխանամետ հայտարարություններով, ասել է, որ «Քամփ Արմեն»-ի վերադարձի խնդրով զբաղվել է անձամբ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Եսայանը պնդել է, որ ճամբարը վերադարձվել է Դավութօղլուի` շինության ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյի հետ տարած բանակցությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել էՀայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքականիշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:
2015 մայիսի 6-ի ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել: Հոկտեմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվեց հայ համայնքին, լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահության 175-րդ օրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |