Հասարակական08:07, 29 Հոկտեմբեր 2015
Ամերիկացի պոռնոաստղը քննադատել է Էրդողանին թուրքական մամուլի գրաքննության համար

Ամերիկացի պոռնոաստղ և մոդել Ստոյան քննադատել է թուրքական մամուլի նկատմամբ կիրառվող ճնշումները: Ըստ թուրքական «diken.com.tr» լրատվակայքի՝ Ստոյան նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ճշմարտությունն ասող լրագրողները փորձանքի մեջ են ընկնում:
Twitter միկրոբլոգում Ստոյայի մի հետևորդ գրառում է արել. «Թուրքական կառավարությունն արգելափակել է գրեթե բոլոր պոռնոկայքերը: Մենք կարիք ունենք, որ դու այս մասին տեղեկացնես աշխարհին: Խնդրում եմ, գրիր #medyamadokunma («մի դիպչիր իմ մեդիային»):
Ամերիկացի պոռնոաստղը կիսվել է այս գրառմամբ և մեկնաբանել. «Ինչպես երևում է՝ պոռնոկայքերի արգելափակումն այս պահին թուրքական մամուլի նկատմամբ կիրառվող գրաքննության առաջացրած ամենափոքր խնդիրն է: Այն հանգամանքը, որ Էրդողանի մասին ճշմարտությունն ասող լրագրողները փորձանքի մեջ են ընկնում, էրոտիկ բովանդակությամբ մեդիայի արգելափակումից ավելի մեծ խնդիր է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |