Քաղաքական07:30, 28 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի կունենա Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը

Թուրքիայի արտգործնախարարության խորհրդականի օգնական Այշե Սինիրլիօղլուն մանրամասներ է հայտնել Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի վերաբերյալ: Սինիրլիօղլուն մասնավորապես նշել է, որ բոլոր այն խոսակցությունները, թե ահաբեկչությունների պատճառով որոշ երկրների առաջնորդներ չեն կարողանալու ներկա գտնվել գագաթնաժողովին, չեն համապատասխանում իրականությանը:
«Անդամ երկրների բոլոր առաջնորդները մասնակցելու են գագաթնաժողովին»,- փորձել է հավաստիացնել Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը: Նա նշել է, որ գագաթնաժողովին քննարկվելու են առևտրատնտեսական հարցեր, ինչպես նաև աշխատաշուկային, ներդրումային ոլորտներին, բնակլիմայական փոփոխություններին, ահաբեկչություններին և փախստականներին առնչվող թեմաներ:
Ըստ Սինիրլիօղլուի՝ Թուրքիան G20-ում իր նախագահության 1 տարվա ընթացքում (ստանձնել էր 2014-ի դեկտեմբերին) մեծ ուշադրություն է դարձրել ցածր եկամուտներ ունեցող երկրների հիմնախնդիրներին, ինչպես նաև՝ փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրներին՝ զբաղվելով այդ ձեռնարկությունների վարկավորումը դյուրացնելու գործով:
Նշենք, որ G20-ի գագաթնաժողովը կայանալու է սույն թվականի նոյեմբերի 15-16-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-ին մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու նշյալ գագաթնաժողովին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |