Հասարակական12:49, 28 Հոկտեմբեր 2015
Դեմիրթաշն անդրադարձել է «Քամփ Արմեն»-ի թեմային

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն անդրադարձել է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական որբանոցի «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի թեմային:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ թուրքահայ համայնքի ակտիվ պայքարի արդյունքում «Քամփ Արմեն»-ի շինությունը վերադարձվել է հայ համայնքին, ավելի ստույգ` Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին, որին էլ նախկինում պատկանել էր:
Թուրքական «sondakika» լրատվամիջոցի հաղորդմամբ` Դեմիրթաշը «Քամփ Արմեն»-ի մասին լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել է. «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այդ պայքարում: Իսկապես շատ դժվար պայքարի արդյունքում հնարավոր եղավ հաջողության հասնել: Բազմաթիվ մարդիկ օրուգիշեր հերթապահում էին»:
Դեմիրթաշը նշել է նաև, որ «Քամփ Արմեն»-ը ոչ միայն հայերի համար է կարևոր, այլև՝ հասարակության ընդհանուր հիշողության տեսանկյունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ermenihaber.am-ի հետ զրույցում վերոնշյալ լուրը հաստատել էին նաև Ճամբարի վերադարձի համար ստեղծված «Քամփ Արմենի դիմադրություն» անվանումով նախաձեռնող խմբի ներկայացուցիչները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |