Քաղաքական08:49, 27 Հոկտեմբեր 2015
Դավութօղլուն հայտնել է, որ 2 անգամ հարվածել են Սիրիայի հյուսիսի քրդական ազդեցիկ ուժերի դիրքերին

Թուրքական «ATV» հեռուստաալիքին հյուրընկալված վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենց զինված ուժերը 2 անգամ հարվածել են Սիրիայի հյուսիսում ամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) դիրքերին:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Դավութօղլուն նշել է, որ իրենք PYD-ի ներկայացուցիչների և սիրիական իշխանությունների անցկացրած հանդիպման կապակցությամբ արդեն բարձրաձայնել են իրենց անհանգստությունը:
«Թուրքիան դեռևս չի բացել իր խաղաքարտերը: Երբ բացի, ամեն ինչ այլ կերպ կլինի: Արդյո՞ք կարող է Սիրիայի հարցը լուծվել առանց Թուրքիայի մասնակցության: Մենք և՛ ԱՄՆ-ին և՛ Ռուսաստանին ասացինք` «PYD-ը Եփրատի հյուսիս չի անցնելու» և 2 անգամ հարվածեցինք PYD-ին»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները PYD-ին իր ռազմական թևի` YPG–ի հետ միասին բազմիցս մեղադրել են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ազդեցության տակ լինելու մեջ: Թուրքական իշխանությունները հիվանդագին են արձագանքում Սիրիայի հյուսիսում քրդական քաղաքական հոսանքների գրանցած հաջողություններին, որոնք կարող են ճանապարհ բացել այդ հատվածում քրդական ինքնավարության համար: Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում թույլ տալ Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի անմիջական հարևանությամբ, քրդական ինքնավարության ստեղծումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |