Քաղաքական10:05, 26 Հոկտեմբեր 2015
Փերինչեք. «Թուրքիան ԱԶԿ-ի սուլթանության պարտքերն արյամբ է վճարում»

Թուրքիայի «Vatan» կուսակցության նախագահ, Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքը Քոջաելի նահանգում հանդիպում է ունեցել իր ղեկավարած կուսակցության անդամների հետ և քննադատության ենթարկել կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP):
Ըստ թուրքական «kocaeligazetesi.com.tr» կայքի` նահանգի Իզմիթ արդյունաբերական քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Փերինչեքը, խոսելով երկրի արտաքին պարտքի մասին, ասել է. «Պարտքն ի՞նչով ենք վճարելու: Պարտքը ձեր արյունով եք վճարելու: Թուրքիան, ԱԶԿ-ի սուլթանության և դրանից առաջ Թուրգութ Օզալով սկսված շրջանի պարտքերն արյունով է վճարում»:
Վերջինս մեղադրել է մեջլիս անցած բոլոր 4 քաղաքական կուսակցություններին` հունիսի 7-ին ձևավորված խորհրդարանում որևէ որոշում կամ օրենք չընդունելու մեջ:
Փերինչեքն ավելացրել է նաև, որ այս խորհրդարանի կազմավորմամբ ահաբեկիչները հայտնվել են այդ բարձրագույն կառույցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |