Քաղաքական10:44, 26 Հոկտեմբեր 2015
ԱՄՆ-ում Գյուլենի կալվածքի մոտակայքում տեղադրվել է ԱԶԿ-ի նախընտրական պաստառ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը երկրում նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ սկսել է քարոզարշավ իրականացնել ԱՄՆ-ի Նյու Ջերսի, Նյու-Յորք քաղաքներում, ինչպես նաև Փենսիլվանիայի նահանգում:
Թուրքական «Sabah» թերթի կայքի հաղորդմամբ` ԱԶԿ-ի `Հյուսիսային Ամերիկայում ընտրությունների համակարգման կենտրոնի նախագահ Լևենթ Ալի Յըլդըզը հայտարարել է, որ նախընտրական պաստառ է տեղադրվել նաև Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում: Այնտեղ է բնակվում իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, ով հակասություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ վերոնշյալ պաստառի վրա գրված են Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ-ի նախագահ Ահմեթ Դավութօղլուի խոսքերը` ուղղված ընտրողներին: Պաստառը տեղադրվել է Գյուլենի կալվածքից մի քանի կմ հեռավորության վրա:
Աղբյուրը նշում է, որ պաստառի տեղադրումը մեծ արձագանք է գտել սոցցանցերում և զայրացրել գյուլենականներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |