• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 10:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

13:11, 21 Հոկտեմբեր 2015

Թուրքիայում Մերկելին պատվել են օսմանյան շրջանի գահով. պարզաբանումներ՝ Hurriyet-ից

Թուրքիայում Մերկելին պատվել են օսմանյան շրջանի գահով. պարզաբանումներ՝ Hurriyet-ից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Թուրքիայում ցուցաբերված  ընդունելությունն ու այդ ընթացքում օգտագործված ոսկեզօծ բազկաթոռները թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների առիթ են դարձել:

Իշխանամետ «Star» պարբերականը, Մերկելի այցը մեկնաբանելիս, պատմական անճշտություններ է թույլ տվել: Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր «Hurriyet» պարբերականի կայքը՝ ուղղելով ու լրացնելով իշխանամետ թերթի վրիպումները:

Գերմանիայի կանցլերի այցելության կարևորությունն ընդգծել փորձող «Star»-ը մասնավորապես գրել է. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Աբդուլ Համիդ 1-ին սուլթանը Յըլդըզ պալատում ընդունեց գերմանական կայսր Վիլհելմ 2-րդին և նրա հետ դաշինք կնքեց՝ ընդդեմ Անգլիայի և Ռուսաստանի, որոնք ցանկանում էին մասնատել Օսմանյան կայսրությունը: Մեկ դար հետո նույն վայրում արված Էրդողանի և Մերկելի  համատեղ լուսանկարը մեկնաբանվում է որպես զգուշացում Անգլիային և Ռուսաստանին, որոնք ահաբեկչության դեմ պայքարում չեն աջակցում Թուրքիային»:

«Hurriyet»-ը հիշեցնում է, որ Գերմանիայի Վիլհելմ 2-րդ կայսրը Ստմաբուլ է այցելել 1889, 1898 և 1917 թթ, իսկ Աբդուլհամիդ  1-ինը գահընկեց է արվել 1909թ.: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է 1914-ին և ավարտվել 1918-ին:  «Այսպիսով, հակառակ «Star»-ի պնդումների՝ Աբդուլ Համիդն ու Վիլհելմը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ չեն հանդիպել: Ու երբ 1917թ. Վիլհելմն այցելեց Ստամբուլ, օսմանյան գահին Մեհմեթ 5-րդ Ռեշադն էր»:

Աղբյուրը ընդգծում է նաև, որ Գերմանիայի հետ դաշինք կնքելուց կարճ ժամանակ անց Օսմանյան կայսրությունը փլուզվեց՝ իր տեղը զիջելով Թուրքիայի Հանրապետությանը:

Նշենք նաև, որ Մերկելի ընդունելության ժամանակ օգտագործված ոսկեզօծ բազկաթոռները 19-րդ դարի վերջին՝ Աբդուլազիզ սուլթանի օրոք բերվել էին Ֆրանսիայից: Դրանք միայն վերջերս են վերանորոգվել և նորից օգտագործվում են: Բազկաթոռները գտնվում են «Մաբեյն» պալատում, որը 1866թ. Աբդուլազիզի պատվերով կառուցել էին Պալյան հայ ճարտարապետների ընտանիքի վարպետները:  

Աղբյուր`    Ermenihaber.am

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}