Քաղաքական13:13, 21 Հոկտեմբեր 2015
Էրդողանը զանգահարել է Պուտինին` Ասադի հետ հանդիպման մանրամասներն իմանալու

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի Մոսկվա կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Էրդողանը զանգահարել է Պուտինին, վերջինիս` Ասադի հետ ունեցած հանդիպման մանրամասներն իմանալու համար:
Էրդողանը Պուտինին փոխանցել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ իր մտահոգությունները՝ մասնավորապես նշելով, որ Հալեպի և շրջակայքի վրա իրականացվող հարձակումները կարող են փախստականների նոր ալիքի պատճառ դառնալ։
Ըստ աղբյուրի` կողմերը համաձայնության են եկել գալիք ամիս անցկացվելիք G-20 խորհրդաժողովի ընթացքում հանդիպելու:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը հոկտեմբերի 20-ի երեկոյան Մոսկվայում երկարատև բանակցություններ են վարել. այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Վերջինս տեղեկացրել է, որ սիրիացի առաջնորդի և ՌԴ նախագահի բանակցությունները տևել են բավական երկար՝ նեղ և ընդլայնված կազմով. Պուտինին հանգամանալից ներկայացվել է «Սիրիայում ներկա իրադրությունը, հեռանկարային պլանները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |