Քաղաքական07:52, 20 Հոկտեմբեր 2015
Դեմիրթաշ. Թուրքիայի բնակչության 2/3-ը վախենում է նախագահ Էրդողանից

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայատարարել է, որ Թուրքիայի նախագահական նստավայրը վերածվել է վախի տարածման կենտրոնի, իսկ բնակչության մեծ մասը՝ 2/3-ը, վախենում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության՝ այդ մասին Դեմիրթաշը հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև պարզաբանել է ԺԴԿ-ի մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի խոսքերը, որոնք, ըստ Դեմիրթաշի, նախագահ Էրդողանը և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խեղաթյուրված են ներկայացրել հանրությանը:
Յուքսեքդաղի խոսքերն այն մասին, թե Սիրիայում PYD-ի (Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») և ԻՊ-ի («Իսլամական պետություն») միջև պայքարում իրենք աջակցում են PYD-ին, Թուրքիայի նախագահը և վարչապետը ներկայացրել են, իբրև թե ԺԴԿ-ն ապավինում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK):
Դեմիրթաշը հերքել է դա ու նշել, որ ԺԴԿ-ն որևէ ուժի չի ապավինում, բացի ժողովրդից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |