Քաղաքական09:11, 20 Հոկտեմբեր 2015
Աբդուլլահ Գյուլի գրասենյակն արձագանքել է Դավութօղլուի քննադատությանը

Թուրքիայում առկա իրավիճակն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախկին և ներկա առաջնորդների միջև տարաձայնությունների պատճառ է դարձել: Անկարայում 102 մարդու կյանք խլած ահաբեկչական պայթյուններից հետո Թուրքիայի նախկին նախագահ, ԱԶԿ-ի հիմնադիրներից Աբդուլլահ Գյուլն ու ներկայիս վարչապետ, ԱԶԿ -ի նախագահ Ահմեթ Դավութօղլուն միմյանց քննադատող հայտարարություններով են հանդես եկել:
«CnnTürk» լրատական ծառայությունը հիշեցնում է, որ Անկարայի ահաբեկչությունից հետո Գյուլը, զանգահարելով քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ցավակցել էր կատարվածի համար:
Դավութօղլուն կոշտ էր արձագանքել նախկին նախագահի քայլին՝ ընդգծելով, որ ցավը բոլորինն է, և ցավակցությունների հասցեատերն էլ Թուրքիան է, իսկ ցավակցությունը պետք է հղվեր Թուրքիայի կառավարությանը:
«Պարոն նախագահի որոշելիքն էր իհարկե, բայց մի բան, այնուամենայնիվ, ուզում եմ ասել: Այստեղ ցավակցությունների հասցեատերը Թուրքիայի Հանրապետությունն է: Բոլորս ենք ցավ ապրել: Միայն ԺԴԿ-ին ցավակցություն հղելով՝ նշանակում է այնտեղ կյանքը կորցրած բոլոր քաղաքացիներին նույնացնել ԺԴԿ-ի հետ»,-ասել էր Դավութօղլուն:
Նախկին նախագահի գրասենյակն արձագանքել է վարչապետ Դավութօղլուի վերոնշյալ խոսքերին՝ հայտարարելով, որ նախկին նախագահ Գյուլը ցավակցել է ոչ միայն ԺԴԿ-ին, այլև «Ժողովրդահանրապետական կուսակցությանը», «Հանրային աշխատավորների արհմիությունների համադաշնությանը» և «Հեղափոխական աշխատողների արհմիությունների համադաշնութանը»:
«Աբդուլլահ Գյուլը, որպես Թուրքիայի 11-րդ նախագահ, իր ցավակցություն է հղել մեր ողջ ազգին»,- ասված է Գյուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |