08:01, 19 Հոկտեմբեր 2015
Ցեղասպանության բանաձևը՝ Թուրքիայի հետ փոխզիջման հասնելու հաղթաթուղթ. Sozcu

Կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն Անկարայում: Թուրքական «Haberturk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ դռնփակ պայմ,աններում անցկացված հանդիպումից հետո համատեղ մամլո ասուլիս է հրավիրվել:
Էրդողանը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի եվրաանդամակցությանը վերաբերող խնդիրներ: «Ես հատկապես խնդրեցի Գերմանիային, Ֆրանսիային, Անգլիային, Իսպանիային և նման մյուս երկրներին՝ այս հարցում աջակցություն ցուցաբերել մեզ»,- նշել է Էրդողանը:
Իսկ Մերկելն իր խոսքում ընդգծել է, որ հանդիպումը բավական արդյունավետ է ընթացել: Գերմանիայի կանցլերը նշել է, որ հանդիպման առանցքային թեմաներից են եղել ահաբեկչության դեմ պայքարն ու փախստականների խնդիրերը: Ըստ նրա՝ բոլոր հարցերը քննարկվել են «փոխադարձ շահի» շրջանակներում և որոշակի «փոխհամաձայնություն է ձեռք բերվել»:
«Եկանք այն ընդհանուր եզրակացության, որ Թուրքիայի և Եվրամիության միջև պետք է ավելի սերտ ու ինտենսիվ համագործակցություն ձևավորել: Կարող եմ ասել, որ համաձայնություն ձեռք բերվեց նաև վիզաների համակարգի, փախստականների հետ ընդունման պայմանագրի շուրջ»,-ասել է Մերկելը:
Նշենք նաև, որ ավելի վաղ թուրքական ընդդիմադիր «Sozcü» պարբերականի կայքը լուր էր հրապարակել այն մասին, թե փախստականների խնդրի կարգավորման գործում Էրդողանին «համոզելու» նպատակով Մերկելն իր հետ Թուրքիայի է տարել «հայկական և քրդական հարցերի փաթեթները»՝ մանրակրկիտ մշակված գերմանացի քաղաքագետների կողմից»: Ըստ նույն աղբյուրի՝ մասնավորապես հայկական հարցի շրջանակներում Գերմանիան Թուրքիայի հետ «փոխզիջումների հասնելու հույսով պատրաստակամություն էր հայտնելու էլ ավելի հետաձգել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրի խորհրդարանում (Բունդեսթագում) քննարկման սպասող բանաձևի հաստատումը»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |