Հասարակական13:01, 19 Հոկտեմբեր 2015
Ստամբուլի օդանավակայանում հայտնաբերվել է BBC-ի նախկին թղթակցի դին

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում անհայտ պայմաններում մահացած բրիտանուհու դի է հայտնաբերվել: Թուրքական «Habertürk» լրատվակայքի համաձայն՝ Անգլիայի արտգործնախարարությունը հաստատել է այդ լուրը: Մահացածը 50-ամյա Ժակլին Սաթոնն է, ով նախկինում եղել է BBC-ի թղթակիցը:
Ըստ BBC-ի՝ Սաթոնը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) իրաքյան բաժնի տնօրենն էր և ճամփորդում էր Հյուսիսային Իրաքում: Լրագրողի մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն:
BBC-ի թղթակից Բեն Էնդոն նշել է, որ Սաթոնը շաբաթ օրը Լոնդոնից Ստամբուլ է ժամանել, իսկ այնուհետև պետք է Իրաք մեկներ: Բայց իրենց հայտնել է, որ ուշացել է Իրաքի ինքնաթիռից և գումար չունի, որպեսզի նոր տոմս գնի: Մի քանի ժամ անց օդանավակայանի զուգարանում նրան մահացած են գտել:
Հայտնի է, որ Սաթոնը դոկտորական թեզ է պաշտպանել Ավստրալիայի ազգային համալսարանում՝ արաբական և իսլամական հետազոտությունների բաժնում: Թեզը նվիրված է եղել 2003-2013թթ. Իրաքում և Աֆղանստանում պրոֆեսիոնալ կին լրագրողներին միջազգային մակարդակով ցուցաբերվող աջակցության մեծացման խնդրին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |