• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հուլիս, 2025
Կիրակի 18:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:16, 19 Հոկտեմբեր 2015

Ավելի քան 100 մտավորականներ Թուրքիայից բողոք-նամակով դիմել են Գերմանիայի կանցլերին

Ավելի քան 100 մտավորականներ Թուրքիայից բողոք-նամակով դիմել են Գերմանիայի կանցլերին

Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ավելի քան 100 գիտնականներ նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նախքան նրա այցը Թուրքիա: Նամակում գիտնականներն իրենց դժգոհությունն են արտահայտել Էրդողանի վարած քաղաքականության և Թուրքիայում տիրող իրավիճակի կապակցությամբ:

Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքի համաձայն՝  թուրք գիտնականները Գերմանիայի կանցլերի ուշադրությունը հրավիրել են Թուրքիայում լրագրողների հանդեպ կիրառվող բռնությունների և գրաքննության, Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատապարտման բազմաթիվ դեպքերի, բիզնես-ոլորտում առկա սահմանափակումների, քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարման և նմանատիպ այլ խնդիրների վրա:

Հղում կատարելով Եվրամիության (ԵՄ) կանոնադրությանը, որը Թուրքիայում խախտվում է նշված բոլոր խնդիրների պարագայում՝ մտավորականները խնդրել են Մերկելին՝ Էրդողանի և Դավութօղլուի հետ հանդիպումների ժամանակ անդրադառնալ նշյալ հարցերին:

«ԵՄ պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ ԵՄ անդամ և թեկանծու երկրները պարտավոր են ԵՄ սկզբունքներին հավատարիմ լինել ոչ միայն ԵՄ սահմանների ներսում, այլև ողջ աշխարհում: Մինչդեռ Թուրքիայի կառավարությունն ու «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները, և առաջին հերթին՝ նախագահ Էրդողանն և վարչապետ Դավութօղլուն, բացահայտորեն խախտում են այդ սկզբունքները»:

Որպես նման խախտումների օրինակ մտավորականները նշել են «երկար ժամանակից ի վեր երկրում շարունակվող լեզվական, կրոնական, էթնիկ և սեռական խտրականությամբ պայմանավորված դրսևորումներն ու գործողությունները, իշխանությունների կողմից տարվող ատելության քաղաքականությունը, բիզնեսի ոլորտում կամայական միջամտություններն ու սեփականության իրավունքի ոտնահարումը»: Բացի դրանից ուշադրություն է հրավիրվել նաև այն իրողության վրա, որ երկրի նախահագին վիրավորելը պատրվակ դարձնելով թերթերի ու գիտնականների նկատմամբ հետապնդումներ են իրականացվում, ճնշումներ և գրաքննություն բանեցվում, տեղի են ունենում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումներ, բացակայում կյանքի անվտանգության երաշխիքը և այլն:

Որպես վերջաբան նամակում նշվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը չեն ապահովում քաղաքացիների կյանքի անվտանգությունն այն դեպքում, երբ կյանքի  իրավունքը ԵՄ «մարդու իրավունքների հռչակագրով»  ճանաչվել է որպես մարդու բացարձակ իրավունք: Ըստ թուրք մտավորականների՝ դրա հետևանքով էր, որ տեղի ունեցավ Անկարայի ողբերգությունը, ինչն էլ ակնհայտորեն ցույց է տալիս, որ նախագահն ու վարչապետն արհամարհում են ԵՄ-ի ընդհանուր սկզբունքները:

«Այս համատեքստում Ձեր առաջիկա այցը  կարող է դիտվել որպես քաղաքական աջակցություն և ԵՄ-ի ամենակարևոր արժեքները ոտնահարողներին սիրաշահում, ինչի առիթով մենք՝ որպես մտավորականներ, խորապես մտահոգված ենք»,- ասված է Մերկելին ուղղված նամակում:

Նամակը ստորագրած գիտնականների թվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչած և «ներեցեք մեզ, հայեր» նախաձեռնության կազմակերպիչներ Ջենգիզ Աքթարն ու Բասքըն Օրանը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող երկրների մեջ Թուրքիան աշխարհում 4-րդն է
14:53, 18 հուլ
Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող երկրների մեջ Թուրքիան աշխարհում 4-րդն է

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
16:24, 17 հուլ
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
15:22, 17 հուլ
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}