Տարածաշրջան13:15, 19 Հոկտեմբեր 2015
Դիարբեքիրում շարունակվում են բախումները թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանի 3 թաղամասերում, որտեղ երեկ կեսօրից պարետային ժամ էր հայտարարվել, շարունակվում են բախումները թուրք ուժայինների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների (PKK-ՔԲԿ) միջև: Բախումները սկսվել են այն ժամանակ, երբ Թուրքիայի անվտանգության ուժերը շրջանում սկսել են հատուկ գործողություններ են սկսել ՔԲԿ-ի դեմ:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` գործողության շրջանակներում ուժայինները փորձել են հողով լցնել ՔԲԿ-ականների փորած խրամատները և ոչնչացնել վերջինների կառուցած բարիկադները: Դրան ի պատասխան էլ քուրդ գրոհայիններն ականանետով կրակ են բացել ու հրդեհել այդ նպատակով բերված շինարարական մեքենան: Ողջ գիշերվա ընթացում տեղի ունեցած բախումները շարունակվել են նաև այսօր ցերեկային ժամերին:
Հաղորդվում է, որ շրջան են ուղարկվել լրացուցիչ ուժեր, իսկ Սիլվան մտնող ճանապարհները փակվել են հատուկ զրահապատ մեքենաների միջոցով: Շրջանի 3 թաղամասերում հայտարարված պարետային ժամը շարունակվում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |