Հոդված09:44, 17 Հոկտեմբեր 2015
Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատի «Տո ես ձեր...» հոդվածի թիրախում թուրքական իշխանություններն են

«Պոլսահայ հայտնի լրագրող, թուրքական ընդդիմադիր «Taraf» թերթի սյունակագիր Հայկո Բաղդատը, ում դեմ Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքը դատ էր բացել իրեն «հայ» անվանելու համար, «Տո ես ձեր…» վերնագրով հոդվածում թուրքական իշխանություններին խիստ քննադատության է ենթարկում իրենց ընդդիմախոսներին հալածելու համար:
«Մարդը դուրս է գալիս և դիմացինին «հայ» է անվանում՝ կարծելով, թե վիրավորում է վերջինին: Այս կուսակցության անդամները հայ են, այն կուսակցության հանրահավաքին գնացողները ծպտյալ հայեր են: Այսպես ասելով՝ միլիոնավոր մարդկանց առաջ շոու է սարքում: Այդ մարդը ցանկանում է, որ ապրենք այնպիսի միջավայրում, որտեղ «հայ» բառի պատասխանը ավելի սաստիկ լինի քան մայր կամ քույր հայհոյելու պատասխանը»,- գրում է Բաղդատը՝ ակնարկելով Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքին:
Շարունակելով միտքը.
«Վեր ես կենում ու պատասխանում ես՝ «հայը դու ես, ստոր մարդ: Ինչպե՞ս ես համարձակվում այդպես խոսել: Իսկ հաջորդ օրը լուրերում կարդում ես՝ Հայկո Բաղդատը 2.5 տարվա ազատազրկման է դատապարտվում: Մարդուն ստոր է ասել, հայ է ասել:
Այս իշխանություններն իրենց բոլոր ընդդիմախոսներին ահաբեկիչ են հայտարարում: Ուղիղ եթերներից ու թերթերթի շապիկներից երկիրը լցնում են այնպիսի լուրերով, իբրև թե FETÖ-ն (Ֆեթոլահական (Գյուլեն) ահաբեկչական կազմակերպություն), PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն), DHKP-C-ն (Ժողովրդի փրկության հեղափոխական կուսակցություն-ճակատ), Doğan Medya-ն, հայկական սփյուռքը, հրեական լոբբին, այդ բոլորը միասին թուրքական պետության դեմ են դուրս եկել: Քրդերի «պահապան» Մեհմեթ Մեթիների ու հայերի «պահապան» Մարգար Եսայանի նման 15-20 զավզակ էլ ամեն Աստծո օր անուններս են սևացնում:
Ասում ես. «Ահաբեկիչը դու ես: Նրանք, ում բեռնատարներով զենք էիր ուղարկում, հիմա աչքներիդ առաջ մեր երիտասարդներին են սպանում:»
Ասում են. «Թուրքիայի հանրապետությանը ահաբեկիչ անվանեց, խփեք այդ անպարկեշտին»:
Դատարանները լցնում են ընդդիմադիր լրագրողներով:
Դու էլ ասում ես. «Ես չեմ հավատում այս արդարադատության համակարգին»:
Ասում են. «Սա մեղավոր է ճանաչվում ժողովրդին ատելության ու թշնամության դրդելու համար»:
Ահա այս ամեն ինչի պայմաններում երկրի նախագահը վեր է կենում ու ասում. «ԺԴԿ-ն (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) բոլոր խելապակասներին պատգամավորի թեկնածու է առաջադրել: Ահաբեկչության այդ աջակիցներին իրենց տեղը ցույց ենք տալու»:
Ասում ես. «Ինչպե՞ս ես խոսում: Դու պատվովդ ես երդվել, որ անկողմնակալ ես լինելու»:
Վայնասուն են բարձրացնում. «Մեր նախագահին բան ասեցի՞ր: Գրոհեք սրա թերթը, տունը»:
Նմանատիպ նախադասություններով պատասխան տամ.
Իրական խելապակասը Դուք եք:
Ահաբեկիչն էլ, դավաճանն էլ, գողն էլ, «հայն» էլ, անհավատն էլ, մարդասպանն էլ, անջատողականն էլ, անդաստիարակն էլ Դուք եք:
Twiter-ում գրություններիս տակ «Ձայնդ կտրիր» գրող դատավորին ի պատասխան էլ ասում եմ. «Ինքդ լռիր»:
Գուցե փոքր-ինչ հանգստացա:
Համեցեք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |