Քաղաքական07:33, 16 Հոկտեմբեր 2015
Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Թուրքական «Sabah» թերթի կայքի համաձայն՝ Թուրքիայի նախագահականից հաղորդագրություն է է տարածվել այն մասին, որ Օբաման ու Էրդողանը զրույցի ժամանակ քննարկել են «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում իրենց համագործակցությանը, Սիրիայում ռուսական ուժերի ծավալած ռազմական գործողություններին վերաբերող խնդիրներ: Նշվում է, որ Օբաման իր ցավակցություններն է հայտնել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ԱՄՆ–ի անունից համերաշխություն է հայտնել՝ Թուրքիայի անվտանգության ապահովման խնդրում:
Օբաման և Էրդողանը համաձայնության են եկել այն հարցում, որ Սիրիայում քաղաքական անցումն ապահովելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ԻՊ-ի դեմ ռազմական ճնշումները և հզորացնել չափավոր ընդդիմությունը: Կողմերն ընդգծել են նաև, որ հնարավորինս արագ պետք է կասեցնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հարձակումները: Ընդգծվել է նաև, որ Կիպրոսի վերաբերյալ բանակցություններում դրական առաջընթաց կա և կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու խնդրի լուծմանն ուղղված ջանքերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |