Քաղաքական14:35, 15 Հոկտեմբեր 2015
Դավութօղլուի անհեթեթ հայտարարությունը. «Թուրքիայի և ԻՊ-ի դավանած իսլամների միջև 360 աստիճան տարբերություն կա»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թուրքական Show TV –ի ուղիղ եթերում խոսել է երկրի արդիական խնդիրների մասին և մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:
Անդրադառնալով Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP)՝ հունիսի 7-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու հանգամանքին՝ Դավութօղլուն առաջ է քաշել այն վարկածը, որ ձայների մեծ մասը կուսակցությունը շահել է շնորհիվ ԺԴԿ նախընտրական հանրահավաքի վայրում (հունիսի 5-ին) տեղի ունեցած պայթյունի:
Դավութօղլուն նաև հետևյալ ուշագրավ հայտարարությունն է արել. «Իսլամական պետությունը» (ԻՊ- İŞİD), Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ- PYD) և Սիրիայի կառավարությունը մայիսի 28 –ին Հասեքեյում համատեղ ժողով են գումարել և պայմանավորվածություն ձեռք բերել՝ միավորվելու ընդդիմության դեմ: Իսկ այսօր կարող է նման պայմանավորվածություն լինել ԻՊ-ի և ՔԲԿ-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցության» – PKK) միջև»:
Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, որ ԻՊ-ի և Թուրքիայի դավանած մուսուլմանական հավատքի միջև ոչ թե 180 աստիճանի, այլ 360 աստիճանի տարբերություն կա:
Դավութօղլուի այս արտահայտությունը, սակայն, մտածելու տեղիք է տալիս. արդյոք վարչապետը չի նկատել, որ իր այս հայտարարությամբ ոչ թե ընդգծում է իրենց դավանած հավատքների միջև առկա տարբերությունը, այլ ընդհակառակը, դրանք նույնացվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |