Քաղաքական10:51, 14 Հոկտեմբեր 2015
ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են Թուրքիայի արտգործնախարարություն

Անկարայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանները հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն: «Akşam» թերթը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Բասի հետ, իսկ ռուս դեսպան Անդրեյ Կորլովի հետ հանդիպել են թուրք դիվանագետները: Դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրանց ներկայացվել է պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի օդային սահմանների խախտման և Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (քրդերեն՝ Partiya Yekitiya Demokrat-PYD) զենք մատակարարելու խնդրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նույնպես անդրադարձել էր ԱՄՆ-ի կողմից PYD-ին զենք մատակարարելու հարցին: Դավութօղլուն, նշելով, որ PYD-ի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև տարբերություն չկա, քննադատել էր դաշնակից երկրներին ԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով PYD-ին զենք մատակարարելու համար, այն ժամանակ, երբ PKK-ն հարձակումներ է անում Թուրքիայի վրա:
Թուրքիայի վարչապետը նաև ընդգծել է, որ եթե PYD-ն Թուրքիայի դեմ որևէ գործողություն իրականացնի, ապա նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես «Իսլամական պետության» և PKK-ի հետ, այսինքն՝ կհարվածեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |