• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 06:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:43, 14 Հոկտեմբեր 2015

Times-ը Էրդողանին համեմատել է Շեքսպիրի Լիր արքայի հետ

Times-ը Էրդողանին համեմատել է Շեքսպիրի Լիր արքայի հետ

Բրիտանական հայտնի «Times» պարբերականը Թուրքիայի և Էրդողանի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել: Թուրքական «t24.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հոդվածում Թուրքիան բնութագրվել է որպես «Եվրոպայի հիվանդ մարդը» (ժամանակին այս արտահայտությունը կիրառվել է Օսմանյան կայսրության համար՝ տնտեսապես քայքայված լինելու պատճառով: - խմբ. ), իսկ Էրդողանը համեմատվել է Շեքսպիրի Լիր արքայի կերպարի հետ:

«Times»-ի թղթակից Ռոջեր Բոյզի հեղինակած հոդվածում առաջ է քաշվել այն տեսակետը, որ եթե Էրդողանը թույլ տա երկիրը պառակտվի, ապա դա իր բացասական ազդեցությունը կունենա նաև արևմտյան պետությունների վրա:

«Մինչ Էրդողանն իր 100 սենյականոց պալատում նստած՝ գոռգոռում է թշնամիների վրա, նրա «թագավորությունը» մասնատվում է պատերազմի, բախումների և փոխադարձ մեղադրանքների պատճառով,  ճիշտ և ճիշտ՝ ինչպես Լիր արքայի խավար ու անհանգիստ ժամանակներում: Թուրքիայի սահմանների մոտ պատերազմը հետզհետե ընդլայնվում է, ու երկիրը գլորվում է դեպի քաոս», - գրում է թերթը:

Ըստ Բոյզի՝ Էրդողանը նախկինում բավական հստակ կերպով ղեկավարում էր Թուրքիան, իսկ այժմ այդ հստակությունն իր տեղը զիջել է շփոթությանն ու խարդավանքներին: Բրիտանացի վերլուծաբանը նաև կարծիք է հայտնել, որ թեև Էրդողանը խնդիր ունի Պուտինի հետ, այնուամենայնիվ, երազում է ունենալ նրա պես ազատ գործելու հնարավորություն:

«Էրդողանը մեն մի նպատակ ունի՝ հասնել նախագահական համակարգի ընդունմանը՝ իր ձեռքում կենտրոնացնելով բոլոր լծակները: Նա քննադատում ու փնովում է քրդերին՝ ինչպես Լիր արքան էր հարձակվում իր երախտամոռ զավակների վրա: Սակայն չնայած իր ողջ անզորությանը՝ Էրդողանը պետք է ջանք թափի քավության նոխազ չդառնալու համար: Նա պետք է դադարեցնի Թուրքիայի սահմաններին ծավալվող պատերազմը: Հակառակ դեպքում վաղ թե ուշ քրդերի անջատողականությունը կստացվի»: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}