Տարածաշրջան07:34, 12 Հոկտեմբեր 2015
Անկարայում Դեմիրթաշը հայտարարել է 128, իսկ պաշտոնական տվյալները՝ 95 զոհի մասին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը ելույթ է ունեցել 2 օր առաջ Անկարայի երկաթգծի կայարանի մոտ խաղաղ երթի ընթացքում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին կազմակերպված արարողության ժամանակ:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` քուրդ կուսակցապետը հայտարարել է, որ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է հասել է 128-ի` չնայած կառավարությունը հայտարարում է 95 զոհի մասին:
«Մինչ այս պահը 128 ընկեր ենք կորցրել: 100-ավորները վիրավոր են:
Այսօր մենք սգի մեջ ենք, տխուր ենք, սակայն բարկացած ենք: «Իհարկե հաշիվ ենք պահանջելու» ասելով` հրաժեշտ ենք տալիս մեր եղբայրներին: Օրը կգա, բոլորը պատասխան կտան: Այդ օրերը հեռու չեն: «Պետությունը` մեզ, երկիրը` ձեզ» ասողները ժողովրդի առաջ պատասխան են տալու»,- ասել է Դեմիրթաշը:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ, արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել ու վիրավորվել են Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ: Երկրում հայտարավել է եռօրյա սուգ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |