Տարածաշրջան07:44, 12 Հոկտեմբեր 2015
Ըստ ամենահավանական վարկածի՝ Անկարայի պայթյունը իրականացրել է «Իսլամական պետությունը»

Հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկատվության, մահացել էր 97 մարդ, 246-ը՝ վիրավորվել:
Թուրքական «internethaber» լրատվակայքի տեղեկամամբ՝ շրջանառվող ամենահավանական վարկածն այն է, որ պայթյունն իրականացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ թուրք մահապարտները:
Նշվում է, որ ԻՊ-ն ահաբեկչական հարձակում կատարելու որոշումը կայացրել է Թուրքիայի՝ կազմակերպության դեմ իրականացրած գործողությունների պատճառով: Թուրքիան իր ռազմաօդային կայանները տրամադրել է միջազգայինկոալիցիոն ուժերին ԱՄՆ գլխավորությամբ, խստացրել է սահմանային վերահսկողությունը, ամբողջ Թուրքիայում ԻՊ-ի դեմ հատուկ գործողություններ է իրականացրել:
Կայքը հայտնում է, որ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր Էլ Բաղդադին է հավանություն է տվել Անկարայի ահաբեկչական գործողությանը: Ու այդ նպատակով 100 հոգի անօրինական ճանապարհով Սիրիայից Թուրքիա էին անցել: Նրանց հանձնարարվել էր որպես առաջին թիրախ ընտրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» և ժողովրդավարական կառույցները: Այդ խմբի մեջ եղել են Թուրքիայի 2 քաղաքացի, որոնք էլ ըստ հավանականության, իրականացրել են Անկարայի պայթյունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |