Հասարակական08:31, 12 Հոկտեմբեր 2015
Haberturk թերթը, Անկարայի դեպքերը լուսաբանելիս, հիշեցրել է սուլթանի դեմ կազմակերպված մահափորձի ու հայերի մասին

Թուրքական լրատվամիջոցը փորձ է արել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը որևէ կերպ, թեկուզ պատմականորեն կապել հայերի հետ: Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունները լուսաբանելիս՝ «Haberturk» լրատվական ծառայությունն անդրադարձել է 1906թ. սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված անհաջող մահափորձին՝ դա ներկայացնելով որպես Թուրքիայի հրապարակներում առաջին անգամ կազմակերպված պայթյուն: Լրատվականը նշելում է, որ սուլթանի դեմ կազմակերպված այդ մահափորձի հետևում հայերն են կանգնած եղել, իսկ պայցթեցնելու համար նախատեսված ռումբը հենց հայերն էին պատրաստել:
Որպես մահափորձի անմիջական իրագործող, այսինքն՝ Յըլդըզ մզկիթի տարածքում ռումբը տեղադրող անձ, այն ժամանակ ձերբակալվել էր Բելգիայի քաղաքացի ոմն Չարլզ –Էդուարդ, որին թուրքական դատարանը մահապատժի էր դատապարտել, սակայն Բելգիայի պահանջով և ողջ Եվրոպայի ճնշման տակ ստիպված էր եղել արտահանձնել Բելգիային:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում խաղաղ ցույցի ժամանակ տեղի ունեցած երկու հաջորդական խոշոր պայթյունների հետևանքով շուրջ 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Կան բազմաթիվ վիրավորներ: Հայտնի է դարձել, որ պայթյուններն իրականացվել են իրենց վրա պայթուցիկ նյութեր կրած մահապարտների կողմից: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |