Տարածաշրջան10:16, 10 Հոկտեմբեր 2015
Թուրքիայում ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներին չի հավատում հարցվածների 49.7 տոկոսը
Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից 3 շաբաթ առաջ «ANDY-AR» վիճակագրական ուսումնաիրությունների կենտրոնը սոցհարցում է անցկացրել։
Թուրքական «HaberTurk» լրատվական ծառայության պատվերով իրականացված սոցհարցմանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1764 քաղաքացի։ Ըստ սոցհարցման արդյուքների՝ հարցման մասնակիցների 91 տոկոսը պատրաստվում է մասնակցել ընտրություններին։ Քաղաքացիները կարծում են, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո մեծ թափ ստացած ահաբակչությունն առաջիկա ընտրություններում դրականորեն կազդի կուսակցությունների արդյունքի վրա։
Քաղաքացիների 20.2 տոկոսը կարծում է, որ իրավիճակը դրական ազդեցության կունենա իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» վրա, 12.8 տոկոսը կարծում է, որ առկա իրավիճակը կլինի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին, 12.2 տոկոսի ընտրությունը կանգ է առել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապատական կուսակցության» վրա, իսկ 6.2 տոկոսի կարծիքով իրավիճակից դրական արդյունք կքաղի «Ազգայանական շարժում կուսակցությունը»։
Այն հարցին, թե արդյո՞ք քրդամետ կուսակցությունը պետք է անցնի ընտարական շեմը՝ 63.9 տոկոսը բացասական պատասխան է տվել, իսկ 34.3 տոկոսը կարծում է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» պետք է անցնի այդ շեմը, 1.7 տոկոսն այս հարցում չի կողմնորոշվել։
Հարցվածների գրեթե կեսը՝ 49.7 տոկոսը, կարծում է, որ ընտրության արդյունքների պաշտոնական տվյալներին վստահել պետք չէ, իսկ 43.1 տոկոսը վստահում է պաշտոնական տվյալներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուզանդական ժառանգության վերափոխմանը արձագանքել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Մայիսի 7-ին երկու երկրի առաջնորդների՝ Էրդողանի և Սաբահի միջև եղած հանդիպմանը հաջորդել են մի շարք ոլորտներին առնչվող փաստաթղթերի ստորագրություններ:
Թուրքիան ապրիլին հայտարարել էր Իսրայել ապրանքների արտահանումը դադարեցման մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |