Քաղաքական07:35, 10 Հոկտեմբեր 2015
Պատգամավորը հայտնել է, որ PKK-ն ընտրությունների նախաշեմին կդադարեցնի իր գործողությունները
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Բինգյոլի (Բյուրակն) պատգամավոր Հիշյար Օզսոյը հայտնել է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ դադարեցնելու է իր գործողությունները:
Թուրքական «mynet» լրատվական կայքի հաղորդմամբ՝ HDP-ի Բինգյոլի նահանգային խորհրդի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Օզսոյը նշել է, որ իրենք կանեն ամեն հնարավորը, որպեսզի առաջիկա ընտրություններն անցկացվեն բացառապես խաղաղ պայմաններում:
«Մինչև ընտրությունները լարված իրավիճակը հնարավոր է, որ կարողանանք թուլացնել»:
Օզսոյը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո կհաջողվի ձևավորել այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն լինի բախումներ:
«Նոյեմբերի 1-ին մենք մի բան ենք ցանկանում. թող ժողովուրդը խելքի ու խղճի մտոք ընտրի... եթե այս բախումնալից պրոցեսի դեմը չառնենք, քաղաքական կայունություն չհաստատենք, ապա Թուրքիան Սիրիայի ճակատագրին արժանացնելու ռիսկին կենթարկվի»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով, որ HDP-ի նպատակը ոչ թե բազմաթիվ պատգամավորներ ունենալն է, այլ իրավիճակի կարգավորումը Թուրքիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իրանի արտգործնախարարը հանդիպել է Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Քայհան Թյուրքմենօղլուի գլխավորած պատվիրակության հետ։
Նա հանդիպել է մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Էրդողանի հետ։
Թուրքիան ապրիլին հայտարարել էր Իսրայել ապրանքների արտահանումը դադարեցման մասին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուզանդական ժառանգության վերափոխմանը արձագանքել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Մայիսի 7-ին երկու երկրի առաջնորդների՝ Էրդողանի և Սաբահի միջև եղած հանդիպմանը հաջորդել են մի շարք ոլորտներին առնչվող փաստաթղթերի ստորագրություններ:
Թուրքիան ապրիլին հայտարարել էր Իսրայել ապրանքների արտահանումը դադարեցման մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |