Հասարակական08:57, 10 Հոկտեմբեր 2015
Ահաբեկչություն Անկարայում. կան զոհեր և վիրավորներ (լրացված)
21:23
Վարչապետ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրում 3-օրյա սուգ է հայտարարվում:
21:22
Զոհերից մեկը 9-ամյա երեխա է, որը ցույցին մասնակցում էր հոր հետ միասին:
21:10
Պայթյունն իրականացրել են 2 մահապարտներ՝ իրենց վրա ամրացված պայթուցիկների օգնությամբ. ոստիկանությունը հաստատել է.
20:30
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին ցավակցական ուղերձ է հղել:
17:41
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը ժամանակվորապես արգելել է Անկարայի ահաբեկչության լուսաբանումը:
17:34
Թուքիայի Ներքին գործերի, Արդարադատության և Առողջապահության նախարարները համատեղ հայտարարություն են արել, ըստ որի՝ զոհերի թիվը հասել է 86-ի , իսկ վիրավորներինը՝ 186-ի :
16:16
Դեպքի վայր ժամանած Ներքին գործերի, Արդարադատության և Առողջապահության նախարարներին մարդիկ զայրույթով են դիմավորել և նրանց վրա պլաստմասե շշեր նետել:
16:10
Անկարայի գլխավոր դատախազ Հարուն Քոդալաքը հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է 47-ի, որոնցից 30-ը մահացել է դեպքի վայրում, իսկ 17-ը՝ հիվանդանոցներում:
15:30
Պայթյունները ընթացքում զոհվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) Իզմիրի նահանգային գրասենյակի նախագահ Ջևիթ Ուղուրը:
15:27
Պայթյունները տեղի են ունեցել Ազգային հետախուզական կազմակերպության շենքից ընդամենը 3 կմ և ոստիկանության շենքից 1 կմ հեռավորության վրա:
15:17
Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն շտապ անվտանգության ժողով է հրավիրել:
15:12
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Էրդողանին ցավակցական հեռագիր է հղել:
14:56
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Անկարայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հայտարարությամբ՝ ասելով. «Խստորեն քննադատում են Անկարայում տեղի ունեցած հաձակումը: Մենք դեմ ենք ահաբեկչության ցանկացած դրսևորմանը: Բոլորին կոչ ենք անում լինել ողջամիտ»:
14:24
Երեկ երեկոյան Twitter-ում Փիր Օզան Աբդալ (@AnotolyTodorov) անունով օգտատերը գրառում է արել այն մասին, որ այսօր Անկարայում խաղաղ ցույցի ժամանակ հնարավոր է պայթյուն տեղի ունենա և ավելացրել. «Եթե ես վաղը այդ այնտեղ մահանամ, հանկարծ չասեք թե երկիրս չէի սիրում»:
14:05
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հանդես է եկել պայթյունի վերաբերյալ հայտարարությամբ: Նա մասնավորապես ասել է. «Դեպքը իր բնույթով ճիշտ և ճիշտ Դիարբեքիրում և Սուրուչում տեղի ունեցած պայթյունների կրկնությունն ու շարունակությունն է, իսկ հետևանքները՝ սարսափելի»:
13:40
Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ է հրապարակել: Համաձայն այդ տվյալների՝ այս պահի դրությամբ 30 մարդ զոհվել է, 126 հոգի վիրավորվել:
12:57
Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 խոշոր պայթյուն է որոտացել:
Պայթյունները տեղի են ունեցել Անկարայի երկաթուղային կայարանի մոտ, որտեղ պետք է անցկացվեր արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցը:
Թուրքական «Dogan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ և ամենաքիչը 20 զոհ: Կան վարկածներ, որ պայթյուններն իրականացվել են մահապարտների կողմից:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է, որ այն 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 53.7 տոկոսով:
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
ՄԱԿ-ի «Միգրացիոն կազմակերպության» տվյալներով, նրանց թիվը հասել է 3.6 մլն-ի:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուզանդական ժառանգության վերափոխմանը արձագանքել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Մայիսի 7-ին երկու երկրի առաջնորդների՝ Էրդողանի և Սաբահի միջև եղած հանդիպմանը հաջորդել են մի շարք ոլորտներին առնչվող փաստաթղթերի ստորագրություններ:
Թուրքիան ապրիլին հայտարարել էր Իսրայել ապրանքների արտահանումը դադարեցման մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |