• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 12:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

09:10, 09 Հոկտեմբեր 2015

Թուրքական լրատվամիջոց. «Թուրքը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ նաև առանց ասելու՝ Հայոց ցեղասպանություն»

Թուրքական լրատվամիջոց. «Թուրքը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ նաև առանց ասելու՝ Հայոց ցեղասպանություն»

Ամերիկաբնակ թուրք գիտնական, ԱՄՆ-ի Հյուիսային Կարոլինայի համալսարանի բիոքիմիայի և բիոֆիզիկայի ամբիոնի դասախոս  Ազիզ Սանջարը դարձել է նոբելյան մրցանակակիր: Մրցանակին նա արժանացել է ԴՆԹ վերականգնման գործում բջիջների կիրառած մեխանիզմների ուսումնասիրության համար:

Թեմային անդրադարձած թուրքական «Superhaber TV» -ի ինտերնետային կայքը այդ լուրը հրապարակել է. «Պարզվում է՝ թուրքը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ նաև առանց Հայոց ցեղասպանություն ասելու» վերնագրի ներքո:

Նշենք, որ Նոբելյան մրցանակի արժանացած առաջին և մինչև 2015թ.՝ Թուքիայի միակ քաղաքացին արձակագիր Օրհան Փամուքն էր,  ով  մեծ ճանաչում ունի թե Թուրքիայում, թե երկրի սահմաններից դուրս: Հայտնի է, որ Փամուքը չի կիսում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական վերաբերմունքը: Նա այն սակավաթիվ թուրք մտավորականներից է, ով ճանաչել ու դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը:

Թուրքական «Doğan» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում Ազիզ Սանջարը խոսել է Թուրքիայում և Թուրքիայի սահմաններից դուրս գիտական աշխատանքով զբաղվելու առանձնահատկությունների ու տարբերությունների մասին: Ամերիկաբնակ գիտնականը այս առթիվ մասնավորպես ասել է. «Երկրից դուրս ավելի մեծ հաջողությունների են հասնում: Ես խոսել եմ հայրենիքում ապրող մի քանի ընկերների հետ: Իսկապես անձնազոհ, իրենց գիտությանը նվիրած մարդիկ են: Բայց այդքան իրարանցումների մեջ աշխատել չեն կարողանում, նրանց  ուշադրությունը շեղվում է: Ես էլ լինեմ, իմ ուշադրությունն էլ կշեղվի»: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}