Հոդված08:33, 09 Հոկտեմբեր 2015
Թուրք վերլուծաբան. «Զրո խնդիր ասելով՝ հարևաններին կորցրեցինք»

Թուրք հոդվածագիր Վելի Թոփրաքը քննադատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) արտաքին քաղաքականությունը: Թոփրաքի կարծիքով ԱԶԿ-ի արտաքին քաղաքականության մեջ ռազմավարական խորությունը վերածվել է ռազմավարական միայնության:
Ըստ հոդվածագրի` պատճառն այն է, որ ԱԶԿ-ն հրաժարվել է Աթաթուրքի՝ «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» սկզբունքից:
Թուրքական «Sözcü» լրատվական կայքում հրապարակված «Զրո խնդիր ասելով՝ հարևաններին կորցրեցինք» հոդվածում Թոփրաքը գրում է, որ ԱԶԿ-ն իր իշխանության 13-րդ տարվա վերջում երկիրը կանգնեցրեց խնդրի առաջ՝ ընդ որում բոլոր հարևանների հետ: Մինչդեռ 2002 թվականին, երբ ԱԶԿ-ն իշխանության էր եկել, Թուրքիան չուներ հարևան, որի հետ մշտապես խնդիրներ կունենար, բացառությամբ Հունաստանի, որի հետ ժամանակ առ ժամանակ մեծ ու փոքր խնդիրներ էին առաջանում:
Հեղինակը գրում է, որ Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի մի շարք երկրների հետ բավականին լարվեցին, երբ արտաքին քաղաքականության հարցերով Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի, իսկ հետո նաև արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրեց ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Թուրքիայի հետ հարաբերությունները խզեցին այնպիսի հարևաններ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը և Իրաքը, ինչպես նաև տարածաշրջանային ազդեցիկ երկրներ Եգիպտոսը և Իսրայելը:
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Թոփրաքը գրում է, որ ԱԶԿ-ի՝ «հարևանների հետ զրո խնդիր» կարգախոսով Հայաստանի հետ սկսված մերձեցման ջանքերն էլ անարդյունք եղան:
Հոդվածագիրը ընդգծում, որ այդ ընթացքում անգամ խնդիրներ են առաջացել այսպես կոչված Հյուսիսային կիպրոսի թուրքական հանրապետության հետ:
Անդրադառնալով Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը՝ Թոփրաքը նշում է, որ Սիրիայում իշխանությունը փոխելու ձգտումը հարվածեց Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Ըստ Թոփրաքի՝ առկա ճգնաժամը մեծ հարված կհասցնի Թուրքիայի տնտեսությանը: Առևտրի ոլորտում Թուրքիայի կարևոր գործընկեր Ռուսաստանը Թուրքիայի հետ առևտրաշրջանառության ցուցանիշով Գերմանիայից հետո 2-րդ տեղում էր: Բացի այդ Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Թուրքիա: Նրանց թիվը արդեն իսկ նվազել է: Թուրքիայի մյուս կարևոր գործընկերը Իրանն է, որի հետ առևտրաշրջանառությունը 2012 թվականի համեմատությամբ 2013, 2014 թվականներին նվազել է 50 տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |